Ադրբեջանի էժան երեսպաշտությունը
ՎերլուծությունԱրցախում պատերազմը շարունակում է, և ինչպես մասնագտներն են կանխատեսում` այն, ըստ էության, լինելու է բավական երկար ու հյուծիչ պատերազմ։ Սա, միանշանակ, ուղղակիորեն հարվածելու է ոչ միայն հակամարտող կողմերին` բոլոր առումներով, այլ նաև ուղղակիորեն իր հետքն է թողնելու տարածաշրջանի ընդհանուր մթնոլորտի վրա։
Պետք է հասկանանք, որ Ադրբեջանի նախապատրաստության մասշտաբները և այն ծավալի զինտեխնիկայի ներգրավումը, որը տեղի ունեցավ մարտական գործողությունների հենց սկզբից, վկայում են, որ տեղի ունեցողը բացահայտ պատերազմ է։ Սրանք հստակ լայնածավալ ռազմական գործողություններ են, Ադրբեջանը նախապատրաստությունը սկսեց լրիվ պատերազմական տրամաբանությամբ, դա այն շրջափուլն է, երբ պատերազմող կողմերը հայտարարություններ են անում տարբեր ոճի, զորքերի վերադասավորումներ, սպառնալիքներ տեղում միմյանց հասցեին։ Այդ ամենը Ադրբեջանը արեց մոտ 10 օրվա ընթացքում և շատ արագ դիմեց կոնկետ գործողությունների։
Հատկանշական է, որ Ալիևի ռազմական խորհրդատու՝ գերներալ-լեյտենատ Վահիդ Ալիևը բացահայտ հայտարարեց, որ Ադրբեջանում կա համաձայնություն՝ ԼՂ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, այսինքն, ըստ էության, սա պատերազմ հայտարարելու ակնարկ էր, ուրիշ ոչինչ։ Միանշանակ է, որ ողջ աշխարհում հասկանում են, որ այս ամենն ադրբեջանական կողմից սանձազերծված պատերազմ է, իսկ Ալիևի կողմից հնչող անմեղսունակ արդարացումներն ընդամենը իրեն բնորոշ հերթական էժան երեսպաշտությունն է։
Այստեղ փաստենք մի կարևոր դրվագ ևս․ այս պատերազմը պատերազմ է նաև Թուրքիայի դեմ, քանի որ հենց թուրքական կողմն է հանդիսանում այն հիմնական ուժային լոկոմոտիվը, որ կարողանում է Ադրբեջանին այդքան ոգևորել և սատարել այս պատերազմում։ Ըստ օդում կախված լուրերի՝ այս պատերազմի հիմնական «հովանավորը» հենց Թուրքիան է, որը փորձում է իր պանթյուրքիսատական ծրագրերին վերջնական կյանքի կոչելու համար լուծել «հայկական հարցը»։ Այդ կերպ թուրքիան կարգավորում է նաև իր ներքաղաքական խնդիրները՝ կապված Էրդողանի «նոր օսմանի» կերպարի հետ։ Չի բացառվում նաև այն հանգամանքը, որ Արցախում նոր ճակատ բացելով՝ նրանք կփորձեն Ռուսաաստանին ներքաշել այս թեմայի մեջ և հետագայում «առևտուր» անել այլ ուղղությամբ՝ ավելի կոնկրետ՝ Լիբայում և Սիրիայում, որտեղ բախվում են այս երկու պետությունների շահերը։
Աննա Կիրակոսյան