«Չի եղել որևէ քաղաքական գործընթաց, որը կսրեր Հայաստան-Վրաստան հարաբերությունները». Միջազգայնագետ
ՎերլուծությունՀայաստանը և Արցախը պատերազմում են երկու ճակատով՝ ռազմական և տեղեկատվական: Ռազմական իրավիճակի մասին խոսում են հակառակորդի կորցված տեխնիկան, կենդանի ուժը և հայկական բանակի դիրքերի առաջխաղացումը: Տեղեկատվական պատերզամում գնահատական տվողը միջազգային հանրությունն է, գետերությունները:
Թե ինչ դիրքերում ենք հիմա՝ Pressmedia.am-ի հարցերին պատասխանել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Վերջինս նշեց,որ միջազգային հանրության արձագանքը չեզոք է, նրանք դիմում են հակամարտող երկու կողմերին, հանդես գալիս խաղաղության կոչերով: Չնայած վստահ է, որ բոլորն էլ գիտեն, թե ով է ագրեսորը:
Ռուսաստանը և ԱՄՆ-ն երրորդ երկրին կոչ են արել չխառնվել և չհրահրել, ըստ մասնագետի՝ նկատի ունենալով Թուրքիային: Հատկանշական է, որ երկու գերտերություններն էլ նկատել են երրորդ կողմի ազդեցությունը: Փորձագետը մի ուշագրավ տեղեկություն հայտնեց, որ երբևէ չի եղել նման նախադեպ, որ ռուսական ռամական ինքնաթիռները զենք տեղափոխեն Վրաստանի սահմանով:
Ըստ Սարգսյանի` չի եղել որևէ քաղաքական գործընթաց, որը կսրեր Վրաստան- Հայաստան հարաբերությունները: Սուրեն Սարգսյանի գնահատմամբ երկու երկրներն ունեն հարևանական հարաբերություններ, դրանք այնպիսին են ինչպես ընդունված հարևան երկրների դեպքում: Կարծում է, որ գործողությունների ավարտից հետո պետք է փոխենք միջազգային քաղաքականության ճարտարապետությունը:
Աննա Ավետիսյան