Մեր զինվորներին չվնասելու համար զգոն եղեք սոցցանցերում. Մարիամ Փաշինյան
BlogMariam Pashinyan-ը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սիրելի՛ երեխաներ, մեր զինվորներին չվնասելու համար զգոն եղեք սոցցանցերում։ TikTok-ում ՄԻ՛ ՏԱՐԱԾԵՔ մեր զինվորների, կամավորներին տեղափոխող ավտոբուսների, տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութեր։ Թշնամին դիտարկում է համացանցը, և ցանկացած տեսանյութ մեր զինվորներին ու մարտական տեխնիկան վերածում է թիրախի։ ԱՆՋԱՏԵՔ ձեր տեղորոշումը . ( գեոլոկացիան), ՄԻ՛ ՇՓՎԵՔ անծանոթ և կասկածելի օգտատերերի հետ։
Հիշե՛ք, սոցիալական ցանցերում մեր զինվորը նաև դո՛ւք եք։ #հաղթելուենք