Սա համամարդկային, բարոյական մարդկության դեմ կատարվող հանցագործություն է
Ուշադրության կենտրոնումPressmedia.am կայքը խաղաղ բնակչության դեմ կիրառվող ադրբեջանական քայլերի վերաբերյալ զրուցել է իրավապաշտպան Մարիա Պողոսյանի հետ։ Հարցին, թե ինչ խախտումներ են տեղի ունեցել իրավապաշտպանը պատասխանեց․ «Սա համամարդկային, բարոյական մարդկության դեմ կատարվող հանցագործություն է, և երևի միակ երկիրն է, որ սանձազերծեց պատերազմը երկրորդ անգամ' նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում։ Իսկ իրավական նորմերին չեմ էլ ուզում անդրադառնալ։ Երևի ես շատ կոպիտ կարտահայտվեմ, քանի որ ինքն ինձ համար հակառակորդ չի, այլ թշնամի է, որին պետք է վերացնել։ Եթե Արցախը լիներ նույն Հայաստանը՝ մենք միջազգային ատյաններում ավելի շատ ռեսուրսներ կունենայինք պայքարելու։ Այս հարցը լուծելու համար իրավապաշտպանները ռեսուրսներ չունեն և ոչինչ անել չեն կարող։ Մենք ընդամերնը ունենք մտերիմներ, բարեկամներ, նախաձեռնող խմբի անդամներ, ովքեր մեկնել են որպես կամավոր, իրավապահները արդեն հայտարարություն տարածել են, և մեզ, բացի հայտարարություն տարածելուց, մնում է միայն զենք վերցնենք և գնանք մեր հայրենիքը պաշտպանելու։ Իմ միակ ցանկությունն այն է, որ մենք լինենք հաղթողական և այս դեպքում ՝ ես, որպես իրավապաշտպան չեմ կարող խոսել քանի որ իմ գնահատականը կոպիտ է լինելու։ Ես կարծում եմ, որ թշնամուն պետք է վերացնել»։
Լիա Արամյան