ՌԴ Պետդուման հայտարարություն արեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետ կապված
ՄիջազգայինՌԴ Պետդուման Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում երկու կողմերին դադարեցնել կրակը և պատրաստակամություն հայտնում խաղաղ կարգավորման համար միջնորդական առաքելություն իրականացնել։ Այս մասին հայտնում է Tass.ru-ն։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ՌԴ Պետդումայի պատգամավորները լրջորեն անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ, ինչի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհեր են եղել, և վճռականորեն դատապարտում են կողմերի կողմից ուժի կիրառումը։
ՌԴ Պետդուման հայտարարել է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը, անթույլատրելի է տարածաշրջանում հակամարտության թեժացումն, ինչպես նաև նշված է, որ իրավիճակի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ ՌԴ Պետդումայի պատգամավոները կոչ են անում կողմերին արագ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդական առաքելություն իրականացնել՝ իրավիճակը կայունացնելու նպատակով։