Անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը կլինի շարունակական Արմավիրի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Volkswagen»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով 10․000 դրամ տուգանք՝ չնախատեսված հատվածով փողոցը հատելու համար «Թրամփի ճանապարհը» ևս մեկ փաստ է ազգային դավաճանության և սուվերեն տարածքների հակասահմանադրական զիջման մասին 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել վնասվածքներ Իշխանությունները խուճապի մեջ են. «Մեր ձևով շարժումը» սպառնում է Փաշինյանի պաշտոնավարմանը Մահացել է «Շռամ Էդոն»՝ ՀՀ ամենալավ հետախույզներից մեկը․ 44–օրյա պատերազմի պարտությունը նա էլ չտարավ... Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան Կարո՞ղ է Հայաստանը կրկնել Գազայի ճակատագիրը. ոչ թե խաղաղություն, այլ սրացում


Հաղթողի հետ միշտ բոլորը հաշվի են նստում

Ուշադրության կենտրոնում

Pressmedia.am կայքի զրուցակիցը քաղաքագետ  Նարեկ Գալստյանն է։ 

— Պարոն Գալստյան , դուք ինչպես եք գնահատում Ադրբեջանի հրետակոծությունը խաղաղ բնակչության ուղղությամբ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են հայտարարություններով հանդես եկել՝ Ֆրանսիան, ՌԴ-ն, ՆԱՏՕ-ն , այս հայտարարություններով դարձյալ կողմերի միջև հավասարության նշան է դրվում։ Ինչո՞ւ, ինչպե՞ս եք գնահատում։

— Մոտ մեկ ամիս առաջ  ես առիթ եմ ունեցել ասելու, որ Ադրբեջանը շարունակելու է իր կիսատ թողած գործը, և՛  նոր դիվերսիաներ է իրականացնելու, և՛  տարբեր մասշտաբի գործողություններ, և, կարծում եմ, որ այդպես էլ ստացվեց։ Այն, ինչ որ այս պահին անում է Ադրբեջանը`  սովորական լեզվով ասած,  ագրեսիա է։ Ագրեսիա է ոչ թե ռազմական իրավունքի տեսակետից, այլ  նաև պետք է փաստել, որ  իրենց քայլերով նաև խախտում են միջազգային հումանիտար իրավունքը և հանցագործություն են կատարում խաղաղ բնակչության  նկատմամբ։Ես, որքանով տեղյակ եմ, այդ հարցով զբաղվում են, և միջազգային ատյաններին փաստեր կներկայացնեն  այն մասին, որ Ադրբեջանը խախտել է միջազգային հումանիտար  իրավունքը,  և Ադրբեջանը ոչ միայն ագրեսոր պետություն է ռազմական տեսանկյունից, այլ նաև  ոճրագործ է քաղաքացիների նկատմամբ և դիտավորյալ կիրառում է այդպիսի ռազմական միջոցներ։ Ինչ վերաբերում է  միջազգային հանրության արձագանքներին,  մեծ հաշվով մենք տեսանք այն, ինչ որ տեսել ենք վերջին շրջանում բոլոր փոքր ու մեծ լարումների ժամանակ։  Հնչում են ընդհանուր բնույթի հորդորներ, բայց ոչ մի կոնկրետ հասցեական դիտարկում մեղադրանք կամ որևէ գործողություն չկա։ Թերևս կարելի է նշել միայն Կիպրոսի արտգործնախարարի հայտարարությունը, որը մեզ համար սպասելի էր` հաշվի առնելով 2016 թ-ի Ապրիլյանի ժամանակ կատարված իրենց հայտարարությունը, որով իրենք  ասացին, որ ագրեսորը Ադրբեջանն է  և մեղադրեցին նաև Թուրքիային այդ գործողությունների հրահրման մեջ։ Այս անգամ էլ կրկին նրանք մեղադրեցին Ադրբեջանին և Թուրքիային։  Պետք է հասկանանք, որ իրական քաղաքականությունը միշտ չէ, որ մեր ցանկություններին համապատասխան է։ Միջազգային հանրությունը արել է այն, ինչ որ կարող էր անել այս պահին՝ արձագանքելն էր։ Մենք ինչ պետք է ակնկալենք նրանցից։ Ես չեմ կարծում, որ ինչ որ պետություն պետք է զորք ուղղարկի կամ ավելի լուրջ քայլ անի։  Որոշ պետություններ նաև օգուտ կքաղեն այս իրավիճակից  և կփորձեն ազդել կողմերից մեկի կամ երկուսի վրա  և բարձրացնել իրենց կշիռը։  Բայց պատմությունը միշտ ցույց է տալիս, որ այս տեսակի լարումները մեծ քաղաքականությոան փոքրիկ դրվագներն են։  Մենք շատ լավ տեսնում ենք, թե ինչ է անում Թուրքիան։ Այս անգամ արդեն մի դրվագ չի անընդհատ է և բացահայտ։ Նա իր օգուտն ունի այս ամենից  և դեռ կշարունակի իր օգուտը ունենալ։

— Պուտինը երկու կողմերին բանակցություններ սկսելու կոչ է անում։ Ինչո՞ւ
․․․երբ ինքը համարվում է ՀՀ ռազմավարական դաշնակից, և հաշվի առնելով նաև ռուս -թուրքական հարաբերությունները ,այսօր Ադրբեջանին պատերազմի է հրահրում Թուրքիան։

Պուտինը անում է այն, ինչ որ անում են միջազգային մյուս երկրների ներկայացուցիչները։ Դա, իհարկե, հայտարարություն է, բայց հայտարարություից զատ, վստահաբար, կարող ենք ասել, որ  Ռուսաստանը պատրաստվում է, կամ արդեն գործողություններ է իրականացնում  կողմերի հետ ակտիվ կապի և, որ հարմար պահի կարողանա նաև միջնորդություն ներկայացնել և կողմերին բերել բանակցությունների փուլ։ Եվ մեկ անգամ ցույց տալու համար, որ իր  ազդեցությունը երկու կողմերի վրա  բացառիկ է։  Եվ որ ոչ մի այլ կողմ չկա, որ այդչափ մեծ ազդեցություն ունենա միաժամանակ երկու կողմերի վրա։  Եվ, իհարկե, Ռուսաստանը նաև ուշի ուշով հետևում է Թուրքիայի գործողություններին։  Եվ իրենց տեսանկյունից եթե նայենք` հիմա դեռ իրավիճակը դուրս չի եկել անկառավարելիության դաշտ։  Կարծում եմ, որ շուտով ականատես կլինենք Ռուսաստանի կոնկրետ գործողություններին։  Մեր կողմից չպետք է ուշադրություն լինի միջազգային հրապարակումներին, քանի որ դրանք լինելու են գրեթե նույնաբովանդակ և նույնահետևանք։ Մեզ համար այս պահին շատ կարևոր են ճակատից եկող տեղեկությունները, որովհետև, եթե անգամ բանակցություններ լինեն, շատ բան կախված է լինելու, թե այդ պահին ռազմաճակատում ով ինչ դիրք ունի և ինչ իրավիճակ է  սահմանին։  Կարևոր է  նաև, թե ով ինչքան կորուստներ ունի, և ով ինչքան հաղթանակներ ունի գրանցած։  Դա է շատ որոշիչ լինելու բանակցությունների ընթացքի համար։  Ես չգիտեմ, թե ինչի շուրջ կլինեն բանակցությունները, դժվար է այս պահին ասել, որ բանակցություններ կլինեն Արցախյան հարցի շուրջ`  այլ բանակցություններ պետք է ռազմական գործողությունների արդյունքների վերաբերյալ։ Պատերազմ է, որը զոհեր է պահանջելու և բոլորս էլ պետք է պատրաստ լինենք ինքնազոհողության և ընդունենք զոհեր ունենալու փաստը։

— Ընդհանրապես, որքանով է իրատեսական Արցախի անկախության ճանաչումն այս փուլում,  արդյո՞ք դա վտանգներ չի  պարունակում: 

Իհարկե, ցանկացած նման կտրուկ գործողություն ունենալու է հետևանքներ։  Բայց այդ հետևանքների համար կարելի է նաև աշխատել։ Ի՞նչ է փոխվելու դրանից։ Այս պահին տեսեք ինչն է յուրահատուկ, որ Ադրբեջանի զինված ուժերը  դեռևս ՀՀ  միջազգային տարածքի վրա հարձակում չեն գործել, նրանք գործել են հարձակում Արցախի Հանրապետության տարածքի վրա, և  միջազգային իրավունքի տեսակետից այստեղ խնդիր է առաջանում։  Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ եթե նրանք գործողություն սկսեն  ապա դա կունենա իր հետևանքները։ Եվ այս ամենը նոր չէ,  քանի որ 2016 թվականին էլ ենք մենք նման հայտարարություն արել։ Երեկ ԱԺ-ում էլ կարծեմ նման հարց բարձրացավ և որոշում ընդունվեց քննարկելու այդ ամենը։ Բայց դա, ավելի շուտ, քաղաքական խաղթաթուղթ է մեր ձեռքում։ Եթե իրականում լինի նման բան, իհարկե, դա կարող է ունենալ պրակտիկ հետևանքներ։ Իսկ այս պահին դա մեզ համար խաղաթուղթ է։ Մենք, իհարկե, ունենք նոր խաղաթղթեր, օրինակ, ռազմադաշտում մեր հաղթանակը նոր խաղաթուղթ կարող է լինել, քանի որ հաղթողի հետ միշտ բոլորը հաշվի են նստում։


Մարինե Ավագյան

Pressmedia.am

710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակումԱնհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը կլինի շարունակական Արմավիրի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Volkswagen»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ Իրանը գաղտագողի հաշվեհարդար է տեսնում Ադրբեջանից «Թրամփի ուղու» համար. ադրբեջանական ԶԼՄ Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով 10․000 դրամ տուգանք՝ չնախատեսված հատվածով փողոցը հատելու համարԷդ ո՞ր հայ ոստիկանն է գնալու ադրբեջանցիների սադրանքը կանխելու. Մենուա Սողոմոնյան«Թրամփի ճանապարհը» ևս մեկ փաստ է ազգային դավաճանության և սուվերեն տարածքների հակասահմանադրական զիջման մասինԱստղագուշակ 2025 թվականի օգոստոսի երկրորդ կեսի համար. ուղեցույց` յուրաքանչյուր նշանի համար 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել վնասվածքներ Իշխանությունները խուճապի մեջ են. «Մեր ձևով շարժումը» սպառնում է Փաշինյանի պաշտոնավարմանը Մահացել է «Շռամ Էդոն»՝ ՀՀ ամենալավ հետախույզներից մեկը․ 44–օրյա պատերազմի պարտությունը նա էլ չտարավ... Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան Հայաստանի Հանրապետությունը վերածվել է բանկային օլիգարխիայի պահակախմբի. Հրայր Կամենդատյան Կարո՞ղ է Հայաստանը կրկնել Գազայի ճակատագիրը. ոչ թե խաղաղություն, այլ սրացումՍրանք մեր գլխին կարող են նոր պատերազմ բերել և դարձյալ մեղադրել այլոց. Արմեն ՄանվելյանՕդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կնվազի. եղանակն առաջիկա օրերին Փոփոխություն՝ ենթասպայական կազմի հավելավճարների հաշվարկման կարգում Ամերիկյան ապտակ՝ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնին» ՀՀ քաղաքացիները ևս մեկ երկիր կկարողանան մեկնել առանց վիզայի Team-ը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ն՝ փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով․ գործում է նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիր ՔՊ-ն կարող է ընտրությունների գնալ դաշինքով Երեք ֆուտբոլիստ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից ԿԳՄՍՆ–ն կգնահատի դպրոցների աշխատանքը, աջակցություն կտրամադրվի դպրոցներին, որտեղ չկա բավարար արդյունք ԱՄՆ դեսպան Քվինի այցը «Սպայկա»Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերը վաճառքում ենԱդրբեջանում զարգացնում են հանքարդյունաբերությունը, Հայաստանում՝ տապալում լսումները Կրակոցներ՝ Կոտայքի մարզում՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ․ կա վիրավոր Ամուսինը կնոջ վրա բենզին է լցրել՝ պատճառելով այրվածքներ․ ՔԿ Հարյուր միլիարդավոր դոլար ներդրումների մասին սուտը․ Հրայր ԿամենդատյանԳնալով ամեն ինչ վատանում է, չգիտենք` ինչ անել. քաղաքացիՋուր չի լինելու Մահացել է «Արև-երեխաներ» ՀԿ-ի սան Շավարշ Ֆիդանյանը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 73-ամյա վարորդը «Renault»-ով «Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել է երկաթե ճաղավանդակներին․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ են Վաշինգտոնյան համաձայնագիր․ խաղաղությո՞ւն, թե նոր վտանգներ Հայաստանի համարԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը 2025 թվականի օգոստոսի 13-ին ժամը 20:00-ին ելույթ կունենա «Զվեզդա» ռադիոկայանի «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդաշարումՀերացու փողոցում բախվել են «Lexus»-ն ու «Volkswagen»-ը. վերջինն ինքնաբերաբար առաջ է ընթացել ու բռնկվել Զելենսկին ժամանել է ԲեռլինՆույն բնակարանից 3-րդ անգամ գողություն կատարած երիատասարդին գտել ու ձերբակալել են Բաքվում արդեն քննարկում են` ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը ՀայաստանումԱկնհայտ է, որ ՌԴ ռազմավարական մոտեցումները, ստեղծված նոր իրադրության պայմաններում, կտրուկ փոփոխության են ենթարկվելու. Աբրահամյան Արմավիրցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա 2025 թվականի օգոստոսին երեք կենդանակերպի նշանների համար կգա կախարդական երջանկության շրջան Ադրբեջանի հետ կնքված ցանկացած փաստաթուղթ միակողմանիորեն ծառայեցվում է ՀՀ-ի դեմ. Ավետիք Չալաբյան Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն. ՆԳՆ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մտահոգիչ տվյալներ' ինքնասպանությունների թվի աճի վերաբերյալ
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված