Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը
ՄիջազգայինՄոսկվան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և գործընթացը տեղափոխել քաղաքական և դիվանագիտական փուլ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ըստ նրա՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի գոտում շփման գծում Ռուսաստանի և այլ երկրների համար «լուրջ անհանգստության առիթ է դարձել»: «Այս իրավիճակի սրումից հետո առաջին ժամերից Արտաքին գործերի նախարար Լավրովը կապի մեջ էր ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի գործընկերների հետ: Բացի այդ, հայկական կողմի նախաձեռնությամբ, Պուտինը երեկ զրուցել է Հայաստանի վարչապետի հետ», - ասել է Պեսկովը: Լրագրողների այն հարցին, թե Կրեմլը դիտավորյալ համարո՞ւմ է հակամարտության սրումը Ռուսաստանի վրա որևէ ազդեցություն գործելու համար, նա բացասական պատասխան է հնչեցրել։