Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է 10 զոհերի մասին տեղեկությունը
Ուշադրության կենտրոնումԱվելի վաղ Սամվել Բաբայանը հայտնել էր 10 զոհերի մասին, սակայն Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունները հերքում են տեղեկատվությունը:
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է առաջնագծում տեղի ունեցած մարտերի ընթացքում 10 զոհերի մասին տեղեկությունները: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։