ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի գործով նախաձեռնվել է քրվարույթ, 8 զինծառայողները ճանաչվել են տուժող. ՔԿ Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Հոգնում եմ… Ռոզա Դավթյանի նոր գրառումն ու լուսանկարը. Ինչ է պատահել Երիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի փոխտնօրեններն ընդդիմադիր հայացքների պատճառով ազատվել են աշխատանքից Գործող իշխանությունները պատրաստվում են գրոհել Վեհարանը Մի քանի ժամ գազ չի լինի Փաշինյանը ցանկանում է փակել ընդդիմադիր կուսակցությունները Երևանում բախվել են ՊՆ ռազմական ոստիկանության մեքենան և բեռնատարը Սևանում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել Mercedes-ում․ վարորդին և ուղևորին հասցրել են հիվանդանոց Մեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո․ Վահե Հովհաննիսյան


Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել

Blog

Yerem Sargsyan-ի ֆեյսբուքյան էջից՝

Քիչ առաջ, որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, էլեկտրոնային փոստի միջոցով հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին։
Տեղեկացնում եմ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարանի կողմից բեկանելուց և վերաքննիչ դատարանի այդ որոշման դեմ դատախազի և պաշտպանների կողմից վճռաբեկ բողոքներ ներկայացնելուց հետո, Գագիկ Ծառուկյանին փաստաբանական ծառայություններ մատուցելու ընթացքում և դրա շրջանակում տեղեկություններ ենք ստացել, որ ինչ-որ պաշտոնատար անձանց անօրինական միջամտության արդյունքում «որոշվել» է, որ վճռաբեկ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է մերժի ներկայացված վճռաբեկ բողոքները, որպեսզի դատական գործը շատ արագ մուտքագրվի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հնարավորինս արագ կարգով քննություն իրականացվի և Գագիկ Ծառուկյանը կալանավորվի։
Ընդ որում, անկանխատեսելի որոշումներից խուսափելու նպատակով «որոշվել» է վճռաբեկ բողոքներն այն ժամկետներում մերժել և այն ժամկետներում գործը մուտքագրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի գործի մուտքագրումը համապատասխանի Կենտրոն նստավայրի հերթապահության ժամանակահատվածին, որտեղ էլ նախապես որոշված կարգով դատական գործը պետք է մակագրվեր դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ով էլ արագ կարգով պետք է քննի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացնի։
Քանի որ պաշտպանության կողմի տրամադրության տակ առկա են նաև այս տեղեկությունները հաստատող փաստական տվյալներ և ապացույցներ, ինչպես նաև մատնանշել ենք այնպիսի ապացույցների առկայության մասին, որոնք կարող են ձեռք բերվել քրեական գործ հարուցելու և նախաքննություն կատարելու պարագայում՝ քննչական և դատավարական գործողությունների միջոցով, ուստի այդ փաստերի շարադրմամբ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին։
Հաղորդման մեջ նաև մատնանշվել են իրավասու մարմինների և պաշտոնատար անձանց կողմից կատարված՝ պրակտիկայից և սովորականից տարբերվող այնպիսի գործողություններ, որոնք վկայում են Գագիկ Ծառուկյանի գործով այդ անձանց ակնհայտ շահագրգռվածության և խտրական վերաբերմունքի վերաբերյալ, որոնք կատարվել են հենց կալանավորման միջնորդության քննությունն արագ կարգով և հատկապես Կենտրոն նստավայրում ու նախընտրած դատավորի կողմից ապահովելու հատուկ ջանասիրությամբ։
Տեղին է նշել, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ յուրաքանչյուր ոք ունի արդար դատաքննության իրավունք, այսինքն՝ իրավունք ունի, որ իր վերաբերյալ գործը քննվի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից։
Իսկ վերը նշված փաստական հանգամանքներն առնվազն ողջամիտ հիմք են տալիս պնդելու, որ Գագիկ Ծառուկյանի այդ իրավունքն ինչ-որ պաշտոնատար անձանց կողմից դիտավորյալ կերպով խախտվում է։
Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելու համար` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, որը վնաս է պատճառել մարդու և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին և որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով։
Ավելին, նույն օրենսգրքի 308-րդ հոդվածով քրեական պատասխաանտվություն է նախատեսված հետևյալ աարքի համար․«Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)»։
Իսկ նույն օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով։
Հուսով ենք, որ իրավասու մարմինները կգործեն առանց կաշկանդվածության, համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ կհարուցեն քրեական գործ, ինչպես նաև առերևույթ հանցանք կատարած անձանց պարզելու և քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով կիրականացնեն լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն։

 

ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի գործով նախաձեռնվել է քրվարույթ, 8 զինծառայողները ճանաչվել են տուժող. ՔԿԿոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Հոգնում եմ… Ռոզա Դավթյանի նոր գրառումն ու լուսանկարը. Ինչ է պատահել Երիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի փոխտնօրեններն ընդդիմադիր հայացքների պատճառով ազատվել են աշխատանքիցՆորից երթևեկության փոփոխություններ կլինեն հասարակական տրանսպորտի համար (լուսանկար) Գործող իշխանությունները պատրաստվում են գրոհել Վեհարանը ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Մի քանի ժամ գազ չի լինի Փաշինյանը ցանկանում է փակել ընդդիմադիր կուսակցությունները Երևանում բախվել են ՊՆ ռազմական ոստիկանության մեքենան և բեռնատարըՍևանում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել Mercedes-ում․ վարորդին և ուղևորին հասցրել են հիվանդանոցՄեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո․ Վահե ՀովհաննիսյանՔանի՞սն են վիրավnրվել զորավարժադաշտում պայթյnւնի հետևանքով. մանրամասներ «Նոան» առաջին հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը Ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ Ողբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ մայր ու դուստր մահացել են Անիծում եմ բոլոր նրանց, որոնք այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ. Հայր Ասողիկ Հարուստ, թե աղքատ` բոլորը պիտի ծառայեն. քաղաքացիներ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու մարմին. նա հաղորդագրություն էր ուղարկել իր ծանոթին. «Արի՛, ինձ Կիևյան կամրջի տակից տար» Վթարային ջրանջատումներ՝ հուլիսի 09/10-ին. հասցեներ Մեր ժողովրդի աջակցությամբ մենք Հայաստանում սահմանադրական կարգը շուտով կվերականգնենք, և յուրաքանչյուր ոք կկանգնի արդարդատության առջև․ Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Շուրջ 600 կամավորների պարգևատրեցի և հայտնեցի խորին շնորհակալություն․ Մհեր ԱվետիսյանԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր Առաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր Կամենդատյան«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինԱդրբեջանը սկսել է նաև ցերեկը կրակել. Խոզնավարում կրկին հանգիստ չէ․ մանրամասներ ՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանՄենք իշխանափոխություն ենք ուզում, որ պետություն մնա․ Էդուարդ ՇարմազանովՊՍԺ-ն և Ռեալը կարող են թոփ գործարք կնքել․ կողմերը սկսել են բանակցություններըՂազախստանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել «Սա անեծք է». Խորեն Լևոնյանի անչափ հուզիչ գրառումը Mantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը Արթուր Սարգսյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում, կին է սպառնացել ցած նետ վել․ Shamshyan Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք Չալաբյան«Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ Անդրեն տանջվում է սիրուց. Մհեր Բաղդասարյանը բացառիկ հայտարարություն է արել Անդրեի մասին. մանրամասներ «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ ԳյումրիումՃապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին է Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմով «Սա չի կարող շոկային չլինել»․ Պեսկովն անդրադարձել է նախկին նախարարի ինքնաuպանությանը և այլ հարցերի Պարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկը Ողբերգական վթար, բախվել են «Opel» ու «ՎԱԶ 2107», 1 մարդ մաhացել է, 4-ը՝ վիրավnրվել. Shamshyan Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված