Փորձագետը բացատրել է՝ ինչպես փակել վարկային քարտը և պարտք չմնալ
Ուշադրության կենտրոնումԿրեդիտ քարտը փակելու և պարտք չմնալու համար քարտով և անձը հաստատող փաստաթղթով պետք է դիմել բանկ: Այս մասին հաղորդել է «Պրայմ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Կյանքի գործ» իրավական օգնության կենտրոնի ղեկավար Իվան Սոլովյովին:
Փորձագետի համաձայն՝ պարտքի առկայության դեպքում այն պետք է մարել: Միևնույն ժամանակ, չի կարելի դեն գցել վարկային քարտը փակելու մասին փաստաթղթերը, իսկ մի քանի ամիս անց խորհուրդ է տրվում վարկային հաստատություն դիմել՝ համոզվելու համար, որ բաց հաշիվներ չկան:
Միևնույն ժամանակ, Սոլովյովը շեշտել է, որ վարկային քարտը փակելու համար վարկի մարումը բավարար չէ: Նա բացատրել է, որ պահանջվում է գնալ բանկ և հաշիվը փակել՝ համոզվելով, որ վարկային կազմակերպության կողմից պահանջներ չկան, օրինակ՝ տուգանքներ՝ ժամկետանց վճարումների կամ պայմանագրի վաղաժամկետ խզման համար:
Ռուզան Հովհաննիսյան