Ռյուդիգերը՝ Բարսելոնայի նոր տրանսֆերային նպատակ
Սպորտ- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին հաղորդում է Kicker-ը:
Կատալոնական ակումբը կենտրոնական պաշտպանի դիրքն ուզում է ուժեղացնել ու որպես առաջնային տարբերակ դիտարկում է Ռյուդիգերի տարբերակը: Նրա հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Ռոման»՝ 27-ամյա պաշտպանի նախկին ակումբը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ռյուդիգերը կարող է հեռանալ «Չելսիից» Եվրո-2020-ին ընդառաջ խաղային պրակտիկա ձեռք բերելու համար:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram