Եվրամիությունը հրաժարվել է Լուկաշենկոյին ճանաչել Բելառուսի լեգիտիմ նախագահ
Ուշադրության կենտրոնումԵվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ ասվում է, որԱլեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալությունը զուրկ է դեմոկրատական լեգիտիմությունից:
«ԵՄ-ն կրկին հաստատում է, որ Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ արդար: ԵՄ-ն չի ճանաչում կեղծված արդյունքները: Դրանից ելնելով՝ 2020 թվականի սեպտեմբերի 23-ի այսպես կոչված երդմնակալությունը և նոր մանդատը, որին հավակնում է Լուկաշենկոն, զուրկ են որևէ դեմոկրատական լեգիտիմությունից», - նշված է փաստաթղթում:
Օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնցում՝ ըստ ԿԸՀ-ի տվյալների, հաղթել է Լուկաշենկոն՝ 80,1% ձայն հավաքելով: Ավելի վաղ РИА Новости-ին ԿԸՀ-ում հայտնել էին, որ օրենսդրության համաձայն՝ ընտրված նախագահի երդմնակալությունը պետք է անցկացվի ընտրությունների օրվանից սկսած՝ երկու ամսվա ընթացքում: Չորեքշաբթի օրը նախագահ ընտրված Լուկաշենկոն ստանձնել է այս պաշտոնը, և ԿԸՀ-ի ղեկավար Լիդիա Երմոշինան հավաստագիրը նրան է հանձնել:
Ռուզան Հովհաննիսյան