Պուտինը հայտնել է կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստանյութի առաջիկա գրանցման մասին
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է կորոնավիրուսի դեմ երկրորդ ռուսական պատվաստանյութի առաջիկա գրանցման մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ի դեպ, շուտով կգրանցվի կորոնավիրուսի դեմ երկրորդ հակավիրուսային պատվաստանյութը»,- ասել է Պուտինը սենատորների հետ հանդիպմանը: Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել էր COVID-19-ի կանխարգելման աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեայի անվան գիտահետազոտական կենտրոնի կողմից եւ արտադրվել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստացել է Sputnik V անվանումը: Կորոնավիրուսի դեմ ռուսական մեկ այլ պատվաստանյութ` EpiVacCorona-ն, փորձարկում է անցնում, որը մշակվել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի վիրուսաբանության եւ բիոտեխնոլոգիայի պետական «Վեկտոր» հետազոտական կենտրոնում: