Անշարժ գույքի գներն իջել են, գործարքները՝ աճել
Ուշադրության կենտրոնումԿադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն այսօր հայտարարել է, որ համավարակով պայմանավորված սահմանափակումներից հետո անշարժ գույքի առքուվաճառքի կայուն աճ է արձանգրվել: Մասնավորապես՝ օգոստոս ամսին գրանցվել է 4904 գործարք, որից 1323-ը՝ Երևանում:
Ուշագրավ է, որ մարզերում և գյուղական համայնքներում առքուվաճառքի անհամեմատ աճ է գրանցվել, իսկ Երևանում հակառակ տենդենցն է արձանագրվել, գործարքների քանակը նվազել է: Խոսելով անշարժ գույքի գնանկման մասին՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարը նշել է, որ նախորդ ամսվա համեմատ չնչին, բայց գների նվազում է արձանագրվել, որը կազմում է 1-1,1 %: Մեծացել է նաև գյուղատնտեսական հողերի վաճառքը:
Pressmedia.am-ի հարցին, թե դա ինչով է պայմանավորված, Ս. Թովմասյանը պատասխանեց․ «Դա պայմանավորված է նրանով, որ կառավարությունը գյուղատնտեսությունը որպես տնտեսության գերակա ճյուղ է հայտարարել: Այսինքն, այդ մոտեցումը փաստացի հանգեցրել է դրական արդյունքի»:
Անիտա Թևոսյան