Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը բախվել է թռչունների հետ. օդանավում գտնվել է 69 ուղևոր և անձնակազմի 5 անդամ
TVՌուսական «Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռը, որը Եկատերինբուրգից ուղևորվելիս է եղել Մոսկվա, 100 մետր բարձրության վրա գտնվելիս թռչունների է բախվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Ուրալի տրանսպորտային հարցերով դատախազությունը:
«Սեպտեմբերի 22-ին 100 մետր բարձրությամբ գտնվելիս Եկատերինբուրգ-Մոսկվա չվերթն իրականացնող «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավը բախվել է թռչունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելին՝ այստեղ