Ռուսաստանը պատասխանել է ԱՄՆ-ի վերջնագրին
Ուշադրության կենտրոնումՊետդումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Անտոն Մորոզովը պատասխանել է սպառազինության վերահսկման հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Մարշալ Բիլինգսլիի ներկայացրած վերջնագրին: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն:
Մորոզովն ընդգծել է, որ վերջնագրերի լեզուն հարմար չէ միջազգային հարաբերությունների համար, հատկապես՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեպքում: Երկրները պետք է զարգացնեն սպառազինության սահմանափակման պայմանագրային բազա, քանի որ նրանք պատասխանատվություն են կրում համաշխարհային անվտանգության համար: «Այդ պատճառով այդպիսի մոտեցումը համարում ենք ապակառուցողական, Ռուսաստանը վերջնագրեր չի ընդունի», - եզրափակել է նա:
Աննա Սիմոնյան