Կոյուղաջրերն՝ ամբողջ փողոցով մեկ․ Նոր Նորքում հակասանիտարական վիճակ է Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից Նոր մանրամասներ` ռուս նախկին նախարարի ինքնասպանությունից Ի՞նչ է հայտարարում Իրանի նախագահը Գալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր Կամենդատյան Վերջին երկու օրվա ընթացքում հետաձգվել է ավելի քան 2000 թռիչք․ ՌԴ «Երեխայի է սպասում». Լևոն Մկրտչյանը ուրախալի լուր է հայտնել Արևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել Է Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը


Ալիևի հայտարարությունը, քաղաքագետի արձագանքն ու ՀՀԿ-ի խորհուրդը

Հասարակություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական ԶԼՄ-ին տրված հարցազրույցում բացահայտել է, թե ինչ է իրենից խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «վերելակում»: Պարզվում է` ժամանակ, որ կարողանա ամրապնդել իր դիրքերը ներքաղաքական կյանքում և խոստացել է փոխարենը «հայ ժողովրդին պատրաստել խաղաղության» և գտնել այնպիսի լուծում, որ «կբավարարի նաև Ադրբեջանի ժողովրդին»:

Այս նմանատիպ արտահայտություններին կոշտ արձագանքեցին հայաստանյան քաղաքական ուժերը և քաղաքագետները: Ինքը՝ Փաշինյանը, զերծ մնաց որևէ պատասխան հնցեչնելուց: Փոխարենը խոսեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, ով Ալիևի հայտարարությունները խորապես հիասթափեցնող համարեց. «Դրանք ի ցույց են դնում հարևան երկրի ղեկավարի անկարողությունը…Նմանօրինակ հռետորաբանությունը, որտեղ առկա են բացահայտ անհիմն և անգամ սուտ պնդումներ, պատիվ չի բերում որևէ երկրի ղեկավարին։ Հայաստանը վստահ է իր կարողությունների վրա՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման և պատմական հայրենիքում ապրելու իրավունքը, և հենց այդ վստահությամբ վերստին ընդգծում ենք, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- ասել է Աննա Նաղդալյանը:

Շատ չուշացավ նաև քաղաքագետների գնահատականը: Ստեփան Դանելյանը հայտարարեց՝ Ալիևը սուտ չի խոսում. «… Ալիևը, որպես կանոն, սուտ չի խոսում և տեսակետները շատ ուղիղ և անկեղծ է շարադրում։ Բնավորությամբ ուղղամիտ է, շատ դեպքերում դիվանագիտական կանոնները խախտելով, ինչը կարելի է իր դեմ օգտագործել, եթե դրանք օգտագործելու ունակություններ ունեցող ունենանք։ Բայց խոսքը դրա մասին չէ։ Ասածս ինչ է, իր խոսքերին ուշադիր հետևեք, հաճախ իր ասածներում ճշմարտություն կա ու, ցավոք սրտի, շատ դեպքերում իրենից է կարելի այդ ճշմարտության մասին պատկերացում կազմել, քան մեր սուտասանի կրուտիտներից»։

Արտաքին քաղաքականությունը Փաշինյանի «աքիլլեսյան գարշապարը» համարող և նրան ամենաշատը քննադատող քաղաքական ուժի վառ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն էլ հայտարարեց, որ Ալիեւի հոխորտանքները, մեղադրանքներն ու սպառնալիքները անպատասխան մնալ չեն կարող: Շեշտադրեց. «…եթե պատերազմն անխուսափելի է, ապա, ի հավելիումն այլ բազմաթիվ խնդիրների, Հայաստանը չպետք է պիտակավորվի որպես «մեղավոր» երկիր»։ Եվ վերջում խորհուրդ. «Նիկոլին բզեք, որ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրվա ելույթում լրջագույնս հակադարձի Ալիեւին»։

Իսկ հետագա ընթացքը ցույց կտան ակախության տոնի ուղերձը, հարևան երկրի արձագանքը և միջազգային հանրության պատասխանը:

 

Աննա Ավետիսյան

Pressmedia.am

Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Ռուսական պատվիրակությունը ժամանել է ԲաքուԿոյուղաջրերն՝ ամբողջ փողոցով մեկ․ Նոր Նորքում հակասանիտարական վիճակ է Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը, ինչը կարող էր լինել իրավաբանի հետ Նոր մանրամասներ` ռուս նախկին նախարարի ինքնասպանությունից Ի՞նչ է հայտարարում Իրանի նախագահը Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըԳալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր Կամենդատյան Ալբերտ Սաֆարյանը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վերջին երկու օրվա ընթացքում հետաձգվել է ավելի քան 2000 թռիչք․ ՌԴ Արծաթյա Քարտ․ Հայրենիքին ծառայած սերնդի արժանապատիվ ծերության իրավունքը․ Հրայր Կամենդատյան «Երեխայի է սպասում». Լևոն Մկրտչյանը ուրախալի լուր է հայտնել Արևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել Է Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը ՊՆ-ն պարզաբանում է տարածել Սա ոչ թե իշխանություն է, այլ հանցավոր խումբ. Հովհաննես ԻշխանյանՓաշինյա´ն, մի´ խախտիր Քրեական օրենսգիրքը. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» հուլիսի 1-5-ը դիտորդական դասընթացներ անցկացրեց Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներումՀանգստացի մի հատ, վեր ընկի տեղդ. ԱԺ դահլիճում իրավիճակը լարվեց Չինաստանը կհարձակվի Թայվանի վրա, իսկ Ռուսաստանը՝ ՆԱՏՕ-ի․ NYTԼՂ-ից տեղահանվածները կստանան հաղորդագրություն բնակապահովման հավաստագրի իրացումից հետո առկա դրական մնացորդի վերաբերյալ Ուկրաինան պետք է վերադառնա իր պետականության ակունքներին․ Լավրով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Խարկովին, Օդեսային, Կիևին ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակ ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինՀուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանըՈւնեն սալջարդեր և ցնցում․ երեկ վթարի ենթարկված ավտոբուսի 3 ուղևորները կանայք են․ մանրամասներԱրտակարգ դեպք՝ գազալցակայանում, 28-ամյա վիրավnր է փրկվել․ Shamshyan Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի․ Shamshyan Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Արտառոց դեպք ՀՀ-ում․ արջը արոտավայրում հարձակվել է խոշոր եղջերավոր անասունի վրա և հոշոտել Գազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ինՓրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ վերացնելով արտակարգ դեպքի հետևանքները Տոնգայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՄինչեւ երեկո ջուր չի լինի Ո՞ր դեպքում և որքա՞ն գումար է տրամադրվում ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաներին Զանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԿարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ Հայաստանում Այս շարունակական անիրավությունների եւ արժեզրկումների դեմ պայքարի լավագույն միջոցներից համախմբումն ու միասնական ուժերով պայքարելն է, քանզի մեր երկրի, արժեքների ու ինքնության տերը մենք ենք՝ մեզնից յուրաքանչյուրը. Նաիրի ՍարգսյանՄեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ինՈրքան երկար արևմտյան քաղաքական գործիչները շարունակեն թշնամական գործողություններ իրականացնել Ռուսաստանի դեմ, այնքան ավելի վատ կլինի իրենց համար Թոշակառուն սոված է, բայց պաշտոնյան՝ պարգևատրված. Հրայր ԿամենդատյանԽորագիր. Արհամարհված սահմանադրությունը, քայլող ԵՊՀ֊նՄանրամասներ՝ 31 երթուղու ավտոբուսի վթարից տուժածների վիճակի մասին
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված