Ինչու՞ Թորոսյանը թույլ տվեց, որ բժիշկները հաղթանակ տանեն
ՎերլուծությունԻ՞նչ ենք կորցրել և գտել երկու տարի անց առաջապահության ոլորտում: Գտածն ու դրականը տեսնում են միայն ոլորտի պատասխանատուները, կամ էլ գերակշռող բացթողումները թույլ չեն տալիս տեսնել մետաղի հակառակ կողմը:
«Իմ քայլի» նախընտրական ծրագրում բուժկենտրոնների օպտիմալացման մասին խոսք անգամ չկար: Բայց կառավարման նախնական փուլում սկսվեց օպտիմալացման ընդլայնված ծրագիր: Նախ` հունիս ամսին արձակվեց նախարարի հրաման, որով սահմանվում էր բժշկական կարգեր և նորմեր: Ըստ հրամանի` 150 ծնունդը չապահովող ծննդատները կամ ծննդատան բաժանմունքները ֆինասավորում չեն ստանա: Արդյունքում տարբեր մարզերում գործող առողջության կենտրոնների 7 ծննդաբերական բաժանմունք զրկվեց ֆինասավորումից, ինչի արդյունքում էլ լուծարվեց:
Հետագայում պազվեց, որ ինչ-որ նորմերի չէին համապատասխանում նաև Անձավաբուժության կենտրոնը, Երևանի հակատուբերկուլոզային հիվանդանոցը, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հանրապետական կենտրոնը, Գյումրու ուռուցաքաբանության կետրոնը և այլն: Օպտիմալացումների արդյունքում անաշխատանք մնացին 200-ից ավելի բուժաշխատողներ, և սա այն դեպքում, երբ տարեսկզբին կառավարությունը մի քանի անգամ ավելացրել էր առողջապահությանը տրվող ֆինասավորումը:
Օպտիմալացման ենթարկված կամ նորմերին և կարգերին չհամապատասխանող բուժհաստատությունների փակման գործընթացներից բոլորն էլ ուղեկցվեցին բողոքի ակցիաներով, վարչապետին ուղղված բաց նամակներով: Աշխատանքից հեռացվեցին կամ էլ գնալու ճանապարհը ցույց տվեցին բազմաթիվ բժշկական կենտրոնների տնօրենների և ըմբոստ բժիշկների, օրինակ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանտյան, Այրվածքաբանության կենտրոնի լաբորատարիայի վարիչ Դավիթ Գրիգորյան, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանացոի տնօրեն Մհեր Դավիդյանց, Մասիսի ԲԿ-ի տնօրեն Նունե Ներսիսյան, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյան և այլն:
Այս և նման մյուս դեպքերի` աշխատակիցների ստորագրահավաքների և բաց նամակների տեքստերի և բողոքի ակցիաների բովանդակությունը, կարծես, կառավարության ղեկավարին չէր հասնում: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ եթե ասում էր քննարկելու բան չունենք, ուրեմն՝ վերջ:
Օրերս, հերթական բուժաշխատողի նման աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց առողջապահության նախարարի մանկական ուռուցքաբանության գծով նախկին խորհրդատու, Արյունաբանական կետրոնի ներկայիս աշխատակից, ուռուցքաբան Գևորգ Թամամյանը, ով որպես պատճառ նշել էր, որ հոկտեմբերի 1-ից դադարեցնելու է կենտրոնի տնօրենի պաշտոնավորումը: Հաջորդ օրը նրան միացան կենտրոնի աշխատակիցները և բաց նամակ գրեցին վարչապետ Փաշինյանին: Երեկոյան Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց և հայտնեց, որ առողջապահության նախարարին հանձնարարել է վերակնքել կենտրոնի ներկայիս տնօրեն Սամվել Դանիելյանի հետ պայմանագիրը:
Սա առողջապահության ոլորտում միակ դեպքն էր, որ Թորոսյանի կամքը չկատարվեց և վարչապետի հանձնարարկանը չքննարկվեց: Ինչու՞:
Կա մի քանի տարբերակ: Նիկոլ Փաշինյանը այևս չի վստահում Արսեն Թորոսյանին և, ինչպես խոսվում էր՝ Թորոսյան-Փաշինյան հարաբերությունները լարված են և քայլն ուղղված էր Արսեն Թորոսյանի դեմ, ինչը նշանակում է՝ սպասվելիք հրաժարականը չի ուշանա: Հաջորդը այն է, որ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ում «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը ֆինասավորում է կենտրոնի շահառուներին և սերտ համագործակցություն ունի կենտրոնի հետ, ուներ իր թեկնածուին և Թորոսյանի համար միևնույն է, թե ով կլիներ տնօրեն, դրա համար էլ չի պայքարել: Պետք չէ ուշադրությունից դուրս թողնել այն փաստը, որ տնօրենին 2019թ-ին նշանակել էր ինքը՝ նախարարը: Այս վարկածն ավելի հավանական է, քանի որ հանձնարականից հետո ժամեր անց Աննա Հակոբյանը հայտարարեց, որ այևս չի լինելու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը:
Դե ինչ, բժիշկները փաստացի գրանցեցին առաջին հաղթանակը Արսեն Թորոսյանի դեմ, բայց հարց՝ հաղթանակը գուցե՞ նախարարի սրտով էր…
Աննա Ավետիսյան