Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


Մենք ունենք դիպլոմավորներ, ովքեր չեն գտնում աշխատանք, բայց իրենց մասնագիտությամբ թափուր հաստիքներ առկա են. Թադևոս Ավետիսյան

Ուշադրության կենտրոնում

Pressmedia.am կայքի զրուցակիցը տնտեսագետ Թադևոս Ավետիսյաննէ։

- Պարոն Մարգարյան ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ 2020 թվականի զեկույցը։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանում ԱՄՆ-ը զգալի ներդրումներ է կատարում։ Հայաստանը բավական լուրջ վարկանիշներ է ձեռք բերել միջազգային ցուցիչներում, որոնք գնահատում են բիզնեսն ու ներդրումային միջավայրը։ Ըստ զեկույցի՝ որո՞նք են ՀՀ-ում ներդրումներ կատարելու առավելությունները, և ի՞նչ դժվարությունների կարող է ամերիկացի ներդրողը հանդիպել ՀՀ-ում։

—  Եթե  ըստ զեկույցի դրական առաջընթաց կա հետևաբար հարց է առաջանում  թե այս ընթացքում  ինչու ամերիկյան ներդրումները չեն կրկնապատկվել, եռապատկվել կամ գոնե համաչափ չեն ավելացել։ Իրականում, ընդհանուր առմամբ, օտարերկրա ներդրումների ներհոսքը  մեր երկրում կրճատվել է և այդ կրճատումը միայն համավարակով պայմանավորված չէ քանի որ 2019թ-ին նույնպես  կրճատված է եղել։  Այդ գնահատումների մեջ կա նաև քաղաքական կոմպոնենտը և իրականում այնպես չի, որ նման զեկույցներում  դրական գնահատում ես ունենում ապա իրականում  վիճակը այդպիսին է։  Իհարկե, դրական է, որ օտարերկրյա կազմակերպությունների կողմից միջազգային  իմաստով  մենք ունենում ենք դրական զեկույցներ  և կարծում եմ, որ դա պայմանավորված է կոռուպցիայի համաթվի նվազմամբ, ինչը, իհարկե, դրական է, բայց  նաև մյուս կողմից միայն կոռուպցիայի մակարդակի նվազումը  բավարար չէ տնտեսական ակտիվության համար և հատկապես օտարերկրա ներդրումների ներգրավման իմաստով։  Ընդհանուր առմամբ շարունակում են առկա լինել տնտեսական ռիսկերը  և այն փոփոխությունները որոնք տեղի են ունեցել բանկային գաղտնիքի մասին, տնտեսական կարգավորումների մասով, հարկային համակարգի իմաստով դրանք շարունակում են պահպանվել որպես խնդիրներ և հետևանքն էլ այն է, որ ներդրումային միջավայրը չի նպաստում  առաջանցիկ ներդրումներին  ինչի խոստումով էլ ներկայիս իշխանությունները եկան  ասելով, որ ունենալու ենք ներդրումային բում,  ժողովրդագրական բում,  լուծելու են սոցիալական խնդիրները  և այլն։ Բայց փաստն այլ է։  Հիմա նաև կա երկրորդ հարցը  աշխարհի որևէ երկիր փորձում է օտարերկրյա ներդրումներ ներգրավել  և մրցակցությունը օտարերկրյա ներդրումների ներգրավման հատկապես զարգացող երկրներում շատ ավելի սրվել է հաշվի առնելով համավարակի հետևանքները գլոբալ տնտեսության վրա։  Եվ այս  պարագայում  ոչ միայն կարևոր է թե ինչ չափով ես բարենպաստ միջավայր ստեղծում  քո երկրում այլ նաև շատ կարևոր է նաև թե այլ երկրներ ինչ դրական փոփոխություններ են անում։ Հատկապես օտարերկրա ներդրումների իմաստով մենք մրցակցում ենք  գլոբալ շուկաներում և  այս առումով շատ ավելի կարևոր է թե տարածաշրջանի երկրներում ինչպես է  վիճակը փոխվում։  Եվ եթե համեմատենք հարևան Վրաստանի հետ  պարզ կլինի, որ ըստ էության այնտեղ շարունակում են  բարեփոխումները օտարերկրա ներդրումների ինչը այնտեղ շատ ավելի  առաջանցիկ են։  Այստեղ փաստն այն է, որ 2019-ը թվականը  ի տարբերություն 2018 թվականի փակեցինք օտարերկրյա ներդրումների կրճատմամբ, իսկ 2018 թվականի ներդրումները 2017 թվականի ավելի քիչ էր։ Ցավոք 2020 թվականի համավարակի թողած խնդիրները ևս կնպաստեն  ոչ նպաստավոր  ներդրումների ինչը պարզ է դառնում նաև ներկայիս վիճակագրական տվյալներից։

- Զեկույցում ընդգծվում է, որ ՀՀ-ում կրթական ցենզը բարձր է, սակայն, դրան հակառակ, առկա է գործազրկության բարձր մակարդակ։ Այս հանգամանքն ինչպե՞ս կարող է ազդել ներդրումային դաշտի գրավչության և տեղի կադրերին աշխատանքի ներգրավման վրա։

— Այո, ընդհանուր առմամբ մեր երկրում կրթական ցենզը բարձր է և շարունակում է բարձրանալ և նաև շարունակում է խնդիր մնալ կառուցվածքային գործազրկությունը, ինչը նաև տնտեսական ֆորմացիայի փոփոխությունից հետո, երբ որ  անկախացավ մեր երկիրը  այդ ժամանակվանից ի վեր կառուցվածքային գործազրկությունը ավելի  խորացավ, որովհետև մի շարք մասնագիտություններ, որոնք նախկինում ունեին պահանջարկ այլևս անկախացումից հետո այդ ճյուղերը վերացան  կամ կրճատվեցին և այդ պահանջարկը փոխվեց և ի հայտ եկան նոր մասնագիտություններ և ճյուղեր։  Եվ հետո այստեղ որակական գործոնը շարունակում է խնդիր մնալ։ Հատկապես բարձր որակավորում ունեցող մասնագետների  կրթություն-աշխատաշուկա կապի  ոչ արդյունավետ գործունեությունը։ Այսինքն իրականում կրթությունը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին։ Եվ ստանալով տարբեր դիպլոմներ այն պահանջարկը, որը ներկայացնում է աշխատաշուկան և գործատուն  մասնագետները չեն բավարարում և սա երկարաժամկետ կարևորագույն խնդիր է։  Այս խնդիրը պետք է լուծվի իրական և առարկայական բարեփոխումների արդյունքում և այն լուժելու համար քրտնաջան և տևական աշխատանք է պետք։  Սա կմպաստի նրան, որ մենք կկարողանանք ոչ միայն քանակական այլ նաև որակական  իմաստով համապատասխանություն բերել աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի։  Մենք այսօր ունենք  դիպլոմավորներ, ովքեր չեն գտնում աշխատանք, չնայած նրան, որ իրենց մասնագիտությամբ թափուր հաստիքներ առկա են։ Այս հարցի երկրորդ կարևոր գործոնը ցածր աշխատավարձն է։  Մեր երկրում մենք ունենք  վարձատրության ցածր մակարդակ հատկապես  մասնագիտություն չունեցող բանվորական  աշխատուժի մասով։ Այստեղ էլ իրականում  պետության դերը այն պիտի լինի, որ հարկային  բարեփոխումներով և  նվազագույն աշխատավարձի կարգավորման գործիքով  պետք է նպաստի, որ ավելի արագ  և առաջնահերթ աճեն ցածր եկամուտ ունեցողների եկամուտները։ Այս խնդիրը երկու առարկայական կարգավորման  հնարավորություններ ունի, որոնցից մեկը ինչպես արդեն նշեցի  նվազագույն աշխատավարձն է, իսկ մյուսը եկամտահարկը։ Երկու ուղղությամբ էլ, ըստ էության,  բարեփոխումներ կամ չկան կամ ճիշտ հակառակը,  եկամտահարկը 2020 թվականի սկզբից համահարթեցվել է, այսինքն ավելի արագ աճեց էականորեն թեթևացավ բարձր եկամուտ ունեցողների հարկային բեռը, իսկ ցածր եկամուտ ունեցողներինը մնաց նույնը։  Իսկ միջնաժամկետ ծախսային ծրագրով  ականատես եղանք, որ մինչև 2023 թվականը նվազագույն աշխատավարձը չի բարձրանա։  Այստեղ փաստացի կա  մի խնդիր քանի որ աշխատավարձը ցածր է մարդը չի ցանկանում նպաստից տեղափոխվելու աշխատանքի, այսինքն եթե  պետք է նպաստ ստանա համարյա նույն չափով, որքան աշխատավարձն է կձգտի բնականաբար նպաստի և կձգտնի նաև ստվերային գործունեության։

Սոնա Գալյան

https://pressmedia.am

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված