Լուկաշենկոն ներկայացրել է Պուտինի հետ ունեցած քննարկումների մանրամասները
ՄիջազգայինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է համագործակցությունը էներգետիկ ոլորտում և ոչ միայն: Այս մասին հաղորդել է EADaily-ն:
«...Ինչպես ինձ հայտնել է Սեմաշկոն՝ մեր դեսպանը, ով նաև փոխվարչապետ է, ինքը Ռուսաստանում բանակցություններ է վարում էներգետիկների հետ: Բոլորովին ուրիշ մարդիկ են, կարելի է խոսել արժեքների մասին և այլն, և այլն: Պուտինն ինքն առաջարկեց. «Արի ակտիվացնենք մեր հոլդինգները, խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները, թո՛ղ ղեկավարները, նախարարները հանդիպեն: Պետք է, որ նրանք իրենք հանդիպեն և առևտուր անեն միմյանց հետ: Ես ասում եմ. «Դա ինձ ձեռնտու է»», - պատմել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոն նշել է. «Սեմաշկոն Սոչիից վերադառնալու ճանապարհին զեկուցել է, որ արդյունաբերության նախարարի հետ մեքենայով Ռուսաստանով մեկ շրջել է և բերել 290 մլն դոլար արժողությամբ պայմանագրեր՝ «ԲԵԼԱԶ»-ներ, «ՄԱԶ»-ներ և այլն: Պայմանագրեր են կնքել: Միլիարդի մեկ երրորդն ահռելի գումար է: Այսինքն՝ պետք է շարժվել»:
Զրույցի ընթացքում քննարկվել է նաև ռազմարդյունաբերության և պաշտպանության հարցերը: «Դա իմ առաջարկն էր, և մենք պետք է վարժանքներ անցկացնենք: Մենք չպետք է ուշադրություն դարձնենք այն բանին, թե մեր մասին ով ինչ կասի: Բանակը, որը չի կռվում, բանակ չէ: Այնպես որ, պետք է գոնե զորավարժություններ անցկացնել», - նշել է Բելառուսի գործող նախագահը:
Նա նշել է, որ ռուս նախագահի հետ խոսակցության ընթացքում քննարկել են հարցերի մի ամբողջ շարք, և որ խոսակցությունը տևել է գրեթե 5 ժամ:
Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին Սոչիում: Սա ընտրություններից հետո Լուկաշենկոյի արտասահմանյան առաջին ուղևորությունն էր:
Արփինե Վարդանյան