Թիրախը ոչնչացված է, իսկ որսը կշարունակվի՞…
ՎերլուծությունԸնդամենը երեկ մանկական ուռուցքաբան-արյունաբան Գևորգ Թամամյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Բժիշկը հասարակությանը առավել հայտնի դարձավ այն բանից հետո, երբ տապալեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը՝ որոշելով հարցեր ուղղել լրագրողների փոխարեն, ինչը Թորոսյանը թույլ չտվեց և հեռացավ:
Հիշեցնենք, որ Գևորգ Թամամյանը եղել է ԱՆ գլխավոր խորհրդատուն՝ մանկական ուռուցքաբանության գծով և ասուլիսից օրեր առաջ իր դիմումի համաձայն հեռացել էր: Հրաժարականի տեքստում, որպես պատճառ հստակ նշված է. «ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է սույն թվականի հոկտեմբերի 1-ից լուծել բժիշկ Սամվել Դանիելյանի պայմանագիրը որպես պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն»:
Վերջին շրջանում բուժաշխատողների աշխատանքից հեռանալը և նման լուրեր հայտնելը կարծես բնական է դարձել հասարակության համար: Սակայն, այստեղ կա ուշագրավ մի փաստ: Դեռ օգոստոսի 13-ին մամուլը անդրադարձել էր այս հարցին՝ նշելով, որ նախարար Թորոսյանը նոր թիրախ ունի, այն Սամվել Դանիելյանն է և նրան հեռացնելով ցանկանում է պատժել անձնակազմին, իսկ պատճառը Գևորգ Թամամյան «ըմբոստ» բժիշկն է:
Լրատվամիջոցի դեռ օգոստոսի 13-ին գրված տեքստը ամեն ինչ ասում էր. «Արյունաբանականի տնօրենի պայմանագրի ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին, և, մեր տեղեկություններով, նախարարը մտադիր չէ այն երկարացնել, չնայած այդպիսի հնարավորություն ունի: Թորոսյանը պատրաստվում է նոր մարդ բերել այս պաշտոնին, անգամ կենտրոնից որեւէ մեկի թեկնածությունը չի քննարկվում։ Այդպիսով որոշել է պատժել անձնակազմին դեռ անցյալ տարի Արյունաբանականի «ըմբոստ» աշխատակից Գևորգ Թամամյանի պահվածքի համար: Թորոսյանը թեկնածու չունի և մի քանի տեղ ասել է, որ հարմար մարդ է փնտրում»:
Նույն օրը տարբեր լրատվականներ կապ հաստատեցին և՛ Սամվել Դանիելյանի, և՛ Գևորգ Թամամյանի հետ: Սամվել Դանիելայնը ասաց, որ դեռ շարունակում է իր տեղում աշխատել, իսկ Թամամյանն ասաց, որ չի մեկնաբանում, լրատվականի աղբյուրն էլ ասել էր, որ Թամամյանը դեռ այն ժամանակ ներքն զույցներում ասել է, որ թույլ չի տա, որ կոլեգաները կրեն իր «ըմբոստության» հետևանքները և նախարարի քայլը, մեղմ ասած, ընդունելի չէ իր համար: Տնօրենի հետ համագորցակցության արդյունքը զարգանալն ու իմ նպաստ երեխաների և ի դեմ հիվանդության պայքարն էր և բազում հաղթանակները:
Դե, իսկ վերջում շնորհակալություններ. «Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր նպաստեցին և մաս կազմեցին այս զարգացմանը, իսկ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ամբողջ թիմին կխնդրեմ նույն կերպ շարունակեն այն բոլոր զարգացման ծրագրերը, որոնք նպաստելու են ևս մեկ երեխայի առողջացման»:
Թիրախը ոչնչացված է, իսկ որսը կշարունակվի՞…
Աննա Ավետիսյան