ԱՀԿ-ն հայտարարություն է արել․վիրուսը փոքրիկներին էլ է սպանում
ՄիջազգայինԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրայեսուսն այսօր հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց առողջության վրա հետագա երկարատև հետևանքները դեռեւս հայտնի չեն: «Անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ՝ հասկանալու համար, թե որ գործոններն են մեծացնում երեխաների և դեռահասների՝ վարակից մահվան հավանականությունը: Մենք գիտենք, որ երեխաներն ու դեռահասները կարող են վարակվել ուրիշներից եւ կարող են վարակել ուրիշներին: Մենք գիտենք, որ այս վիրուսը կարող է սպանել երեխաներին էլ: Այնուամենայնիվ, երեխաների մոտ վարակը պակաս ծանր է ընթանում, եւ ծանր դեպքերը շատ քիչ են երեխաների ու դեռահասների շրջանում»,- հայտնել է Հեբրայեսուսը:
Ավելին՝ այստեղ