Լավ լուր վարորդների համար․ տուգանքի չափերը նվազել են
Ուշադրության կենտրոնումՎարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 132-րդ հոդվածում փոփոխություններ են կատարվել, որոնք ուժի մեջ են մտել սեպտեմբերի 1-ից։ Փոփոխությունների համաձայն․ 1. Չհաշվառված, տեխնիկական զննություն չանցած, տեխնիկական անսարքություններ ունեցող կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, մեծ եզրաչափերով, ծանրաքաշ, վտանգավոր բեռների կամ չվնասազերծված տարայի փոխադրման կանոնների խախտումներով, անընթեռնելի, ստանդարտին չհամապատասխանող, ինքնաշեն կամ սահմանված տեղում չփակցված հաշվառման համարանիշերով, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցի հետնապատին հաշվառման համարանիշի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից թույլատրելը' առաջացնում է տուգանքի նշանակում' 10 հազար դրամի չափով։ -Նախկինում նախատեսված էր 20 հազար դրամի չափով տուգանք։ 2. Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով կամ ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցի շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից թույլատրելը' առաջացնում է տուգանքի նշանակում' 29 հազար դրամի չափով։
Ավելին՝ այստեղ