Դանակաhարություն գազալցակայանում, ձերբակալված կա Մարդկային ոսկորներ, նիզակ Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել (տեսանյութ) Նիկոլին հեռացնել հնարավոր է միայն «հատուկ գործողությամբ»՝ իմպիչմենտով, այլ «կտեր» մի' տվեք. Մամիջանյան Ի՞նչ է տեղի ունեցել Աբու-Դաբիում․ Մենուա Սողոմոնյան «Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար Լարված իրավիճակ՝ Արմավիրում. գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել մեծ թվով ծաղկավաճառներ Մնացական Սաֆարյանը հայ ժողովրդի անունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքը ոտնահարող հայտարարությամբ է հանդես եկել. Մենուա Սողոմոնյան Փաշինյանը, նրա կինն ու կուսակիցները խախտել են Քրեական օրենսգիրքը. Արամ Պետրոսյան Ինչպե՞ս է զորավարժադաշտում վիրավnրված զիվորների առողջական վիճակը Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետ


Նախագիծը հնարավորություն կտա ապօրինի կերպով իրացնելու հղիության արհեստական ընդհատումները

Հասարակություն

Pressmedia.am կայքի զրուցակիցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն է։

—Տիկին Ստեփանյան, ԲՀԿ–ական պատգամավորները շրջանառության մեջ են դնելու օրենքի նախագիծ, որով արգելվելու է հղիության արհեստական ընդհատումը, բացառությամբ որոշ դեպքերի։ Ինչպե՞ս եք գնահատում:

— Նախագիծը, իրապես, մեծ քննարկումների պատճառ և առիթ հանդիսացավ։ Մի կողմից մենք խոսում ենք մեր հասարակության համար շատ ցավոտ և շատ զգայուն թեմայից` հղիության  արհեստական ընդհատման մասին։ Մյուս կողմից էլ հստակ հասկանում ենք, որ այդ արարքը ունի օբեկտիվ և սուբեկտիվ պատճառներ, որոնք արդեն արտացոլված են ոլորտը համակարգող  օրենքի մեջ։ Ես կարծում եմ, որ օրենքի այս նախագիծը իր մեջ, իհարկե, մեծ հումանիզմ և մեծ բարոյական բաղադրիչ ունի։ Սակայն, մյուս կողմից պետք է նշենք, որ այն քիչ գործածելի է, քանի որ  հայտնվելով հարթակում, արդեն իրավակիրառ պրակտիկայում  նա ավելի շատ ստվերային խնդիրներ կառաջացնի, քան օգուտ կտա։ Նաև ցանկանում եմ նշել, որ հղիության արհեստական ընդհատման խնդիրը ոչ այնքան կախված է օրենքը համակարգող նախագծերից, այլ այն  օբեկտիվ և սուբեկտիվ գործոններից, որոնց առջև այս կամ այն պարագայում  կանգնում է հղի կինը։Որոշ դեպքերում որոշում ընդունելը՝  գնալ արհեստական ընդհատման, խիստ անհատական է, քանի որ սաղմնային վիճակով, երբ որ իմանում են, որ պտուղը ունի որոշակի խնդիրներ, կան մայրեր, որ ցանկություն են հայտնում պահել բալիկին և խնամել նրան, և կան մայրեր, որ  իմանալով երեխայի խնդրի կամ հատուկ կարիքի մասին՝ կարող է որոշում ընդունեն, որ չեն ցանկանում ունենալ բալիկին։ Այնպես որ, նախագծի ընդունումը որևէ կերպ չի լուծելու այս խնդիրները։

—Սեռով պայմանավորված աբորտներով Հայաստանն աշխարհում առաջատարների շարքում է: Արդյո՞ք բերված նախագիծը կարող է փոխել այդ իրավիճակը:

—Ես իրականում չեմ կարծում, որ նախագծով մենք կարող ենք թվի  հետ կամ տոկոսային հարաբերության վրա  որևէ դրական ազդեցություն թողնել։ Ես իմ խոսքի մեջ նշեցի, որ, եթե մենք արգելում ենք սեռով պայմանավորված կամ առհասարակ սեռով չպայմանավորված ընդհատումները, մենք մեկ այլ ճանապարհով միջանցք ենք ստեղծում, որ այդ պրոցեսը կատարվի  ոչ օրինական ճանապարհով։  Այս առումով օբեկտիվ և սուբեկտիվ պատճառների հիմքով առողջապահության նախարարությունը  ունի արդեն մշակված և գործածության մեջ դրած  օրենքը, որը այսօր կիրառվում է։ Այն հստակ սահմանում է, թե որ դեպքերում է  թույլատրվում իրականացնել  արհեստական ընդհատում, և որ դեպքերում է արգելվում։ Այդտեղ նշվում են հստակ ժամկետներ, նշվում է առողջական և սոցիալական կողմից այդ խնդիրները տարանջատելու  միջամտություն։  Առողջական բաղադրիչների մեջ են մտնում այն բաղադրիչները, երբ հղիի կյանքին կարող է վտանգ սպառնալ,  կամ սաղմի զարգացման հետ կապված խնդիրներ լինի։ Իսկ սոցիալական բաղադրիչը այն է, որ արդեն ռեալ  կյանքում հղիի մոտ որոշակի խնդիրներ են առաջանում՝ ինչ-որ դժբախտություններ կամ խնդիրներ, որոնց պատճառով կինը ի վիճակի չէ ծննդաբերել, օրինակ, մահանում է նրա  երեխայի հայրը կամ շատ ու շատ այլ խնդիրներ։  Ես կարծում եմ, որ նախագիծը դրական ազդեցություն չի ունենա, քանի որ արդեն օգտագործվող նախագիծը տալիս է բոլոր հարցերի պատասխանները։  Եվ, ի վերջո, մենք խոսում ենք նաև կնոջ մասին, ով  ինքն է մայրանալու, և ելնելով իմ կողմից նշված առողջական  և սոցիալական բաղադրիչներից, ինքն է  ընտրելու մայրանա, թե ոչ։

—Կա տեսակետ, որ նման օրենքի ընդունումը էլ ավելի կխթանի գաղտնի աբորտների պրակտիկան, ինչը շատ դեպքերում կարող է լուրջ սպառնալիք լինել կնոջ համար:

— Երբ որ ես խոսում էի ստվերային միջանցքների մասին` հենց այս խնդիրների մասին էի խոսում։ Այս նախագիծը առիթ և հնարավորություն կընձեռնի, որ ապօրինի կերպով իրականացվի  այդ պրոցեսը, իսկ այս դեպքում մենք, ցավոք, կունենանք ավելի լուրջ խնդիրներ, քան մինչ նախագծի ընդունումը։ Մենք վտանգելու ենք կնոջ կյանքը, ինչպես նաև բախվելու ենք ամենատարբեր խնդիրների  և վտանգավոր հիվանդությունների հետ։

 

Մանե Վրացյան

Pressmedia.am

Զապորոժիեում գործարկվել է ևս մեկ հիբրիդային արևային էլեկտրակայան Այս վարչախումբն անգամ իր ներկայությամբ է պղծում եկեղեցին. Մենուա Սողոմոնյան Դանակաhարություն գազալցակայանում, ձերբակալված կա Մարդկային ոսկորներ, նիզակ Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել (տեսանյութ) Նիկոլին հեռացնել հնարավոր է միայն «հատուկ գործողությամբ»՝ իմպիչմենտով, այլ «կտեր» մի' տվեք. Մամիջանյան Խոշոր ու ողբերգական վթար, 4 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել․ Ղրիմ Ես համոզված եմ, որ ձեր սերունդը կանի ամեն ինչ, որ չկորցնի Հայաստանի Հանրապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻ՞նչ է տեղի ունեցել Աբու-Դաբիում․ Մենուա Սողոմոնյան«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար Լարված իրավիճակ՝ Արմավիրում. գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել մեծ թվով ծաղկավաճառներ Մնացական Սաֆարյանը հայ ժողովրդի անունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքը ոտնահարող հայտարարությամբ է հանդես եկել. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը, նրա կինն ու կուսակիցները խախտել են Քրեական օրենսգիրքը. Արամ ՊետրոսյանԻնչպե՞ս է զորավարժադաշտում վիրավnրված զիվորների առողջական վիճակը Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետ Նոր տեղեկություններ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումիցՓաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Սամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի ուշագրավ մարտավարությունը Իշխանությունը վերացնում է դիմադրության օջախները Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում ՍԴ-ն գրեթե լիովին անցավ Փաշինյանի ձեռքը Շուտով Փաշինյանը կսկսի պատմել, թե ինչ հրաշք բան է միջանցքը, թե ինչ անպետք, դարն ապրած բան է ինքնիշխանությունը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն աղաղակող հանցանքներ է գործում ընդդեմ Հայոց եկեղեցու. Ավետիք ՉալաբյանԱմպրոպ, կարկուտ․ ինչ եղանակ կլինի այս օրերինԵրեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր․ Էդուարդ ԳալստյանԻնչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից. միգուցե Էրդողանն է վերջին հանդիպման ժամանակ հանձնարարել, որպեսզի այս թեման միանգամից փակվի. Արմեն Հովասափյան Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բուհերի միջև համագործակցության զարգացումը Հազարավոր հասցեներում ջուր չի լինի Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի ՍարգսյանՀրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակըՀայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի 3 հանդիպում Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ըՄեկնարկել է Փաշինյան-Ալիև առանձնազրույցը. Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները լքել են դահլիճը (տեսանյութ) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերովԳեղամ Մանուկյանի որդուն ձերբակալել են Մեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա Կոստանյան ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության մասին Գազ չի լինելու մինչեւ երեկո․ հասցեներ Այն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք ՉալաբյանՊաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Մեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացիԹրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան Հայաստանյան կառավարչի ու Ալիևի պատվիրակությունների հադիպմանը հատկապես աչք ծակող էր ԱԽ քարտուղարի ժպտերես դեմքը, ով հայրենի Մարտունին բարեհաջող ադրբեջանցիներին հանձնելուց հետո ինքնագոհ վայելում է «վաստակած» պաշտոնը. Տիգրան Աբրահամյան ԱԱԾ-ն հափշտակել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը` բռնություն կիրառելով. նա մանրամասներ է պատմում ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել է Գեղամ Մանուկյանի տուն«Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ» «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ»
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված