Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


ՀՀ-ում քվազիպառլամենտրիզմ է

Վերլուծություն

Այսօր փաստ է, որ ՀՀ խորհրդարանը նույնիսկ պառլամենտական կառավարման համակարգի առկայությամբ դեռևս շարունակում է մնալ թույլ ու ոչ ազդեցիկ։ Սխալվելու չնչին հավանականությամբ կարող ենք պնդել, որ Հայաստանը միայն անունով է պառլամենտական, բովանդակության մեջ այն դեռևս շարունակում է պահպանել իր խիստ ընդգծված, հիերարխիկ (աստիճանակարգված), ուղղահայաց և ասիկան բնույթը։

Պառլամենտական համակարգին բնորոշ իշխանության ապակենտրոնացման սկզբունքը դեռևս խորթ հայտնություն է մեր միջավայրում և դրանից ելնելով բացակայում են նաև պառլամենտարիզմին ներհատուկ օրինաչափությունները։ Այստեղ կարևոր է ֆիքսել, որ ողջ խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ-ն չունի պառլամենտարիզմի ավանդույթներ և երբևէ որևէ քայլ չի ձեռնարկվել արժեքային այդ համակարգի ներդրման և արմատավորման ուղղությամբ։

Ընդհակառակը, վերջին 25 տարիներին գործադիր իշխանությունն ամեն ինչ արել է խորհրդարանի դերը նվազեցնելու և դրան խամաճիկի կարգավիճակ շնորհելու համար։ Նախորդ իշխանությունների համար ԱԺ-ն դիտարկվել է որպես հլու-հնազանդ ու մեխանիկական դակիչի կարգավիճակ ունեցող կառույց, որն անշեղորեն պետք է լեգիտիմացնի գործադիրի ցանկացած կամայական որոշում։ Արատավոր մոտեցումն այս ավանդույթի ուժ է ստացել և որպես ժառանգություն փոխանցվել նաև հեղափոխական հորջորջվող քաղաքական թիմին։

Հիմա այստեղ հարց է առաջանում․ արդյոք Փաշինյանն ու նրա թիմը որևէ քայլ ձեռնարկե՞լ են խորհրդարանի դերը վերարժևորելու և պառլամենտարիզմի ավանդույթներ սաղմնավորելու համար։ Կարծում եմ՝ նրանք ոչինչ էլ չեն արել՝ թողնելով այն նույն բովանդակությամբ ու էությամբ։ Ավելին՝ Փաշինյանի մոտ պատգամավոր աշխատողներն էլ ավելի են խորացրել պառլամենտի այդ ամոթալի կարգավիճակը։ Այսինքն, խորհրդրանի անդեմ կարգավիճակի անփոփոխությունը չափազանց ձեռնտու է Փաշինյանին, քանի որ նա շարունակում է շարժվել գերկենտրոնացված կառավարման համակարգի պահպանման ճանապարհով։ Իսկ ուժեղ խորհրդարանը լրջագույն սպառնալիք է սուպերվարչապետական կառավարման համակարգի համար։

Չգրված օրինաչափություն է, որ իշխանության գերկենտրոնացումը մշտապես հակվածություն ունի էլ ավելի կենտրոնացման, և եթե կառավարիչները բավարարում են համակարգի այդ բնական պահանջմունքը, ապա հետագայում դառնում են հենց նույն համակարգի գերին։ Փաստացի Նիկոլն իր վերահսկողության տակ է առել իշխանության բոլոր երեք ճյուղերը՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները ու միանձնյա հեծնում է ՀՀ-ն։

Նշենք նաև, որ օրենսդիր իշխանության լիազորությունների ըստ պատշաճի չկիրառումը փաստացի հետևանքն է նաև ինտելեկտուալ անկարողության։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը միտումնավոր կերպով խորհրդարանը լցրել է դատարկությամբ՝ դարձնելով դրան վերահսկելի ու կառավարելի։Պատկերացրեք, եթե ԱԺ-ն կարողանար կիրառել իր լիազորությունների գոնե 70 տոկոսը, ապա դա լրջագույն մարտահրավեր կլիներ գործադիր իշխանության և միապետի բարդույթներով տառապող Նիկոլ Փաշինյանի համար։ Վերոհիշյալ մարտահրավերից խուսափելու նպատակով վարչապետը ընտրել է ամենաարդյունավետ մոտեցումը․ արդեն իսկ տասնամյակներ շարունակվող խամաճիկային կարգավիճակի պահպանումը, որը քողարկվում է պառլամենտարզմի պատրանքով և սուր դիսկուրսի ուրվականով, ինչպես նաև ժողովրդավարական ժպիտով, բայց հոգու խորքում ժանդարմի աշխարհայացքով։

Եվ հենց այս ժանդարմային մեթոդի հետևանքով Արսեն Ջուլֆալակյանը վայր դրեց իր մանդատը, քանի որ պառլամենտում չի կարող լինել մեկը, որը կհամարձակվի վարչապետի կարծիքից տարբերվող տեսակետ ունենալ։

 

Արմինե Սարիբեկյան

Pressmedia.am

Միհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված