19-ամյա երիտասարդի դին դուրս բերվեց
ՀասարակությունՍեպտեմբերի 6-ին, ժամը 16:23-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածավան-Արտենի ջրանցքը քաղաքացի է ընկել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջփրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: «Ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են ջրի հոսքի դադարեցման աշխատանքներ: Որոնողական աշխատանքներն իրականացվել են Արագածավան-Արտենի ջրանցքի երկայնքով՝ 2 ուղղությամբ (մոտ 10 կմ)։ Աշխատանքներին մասնակցել են 5 փրկարարծառայող և 15 քաղաքացի:
Ավելին՝ այստեղ