Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմ Սև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներին Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ


Նոր Արեշում հանցագործի կրակած փամփուշտները փշրել էին տանտիրուհու ատամներն ու մնացել լեզվին «նստած»

Հասարակություն

1984 թվականի ապրիլի 8-ին, ժամը 23-ի սահմաններում միլիցիայի Էրեբունու բաժնում ահազանգ է հնչել, որ Աթոյան փողոցի տներից մեկի բակում մարդ են սպանել: Դեպքի վայր գնացած իրավապահները մատնանշված տան բակ են մտել ու տեսել ընկած երիտասարդի, որը խռխռացնում էր: Շտապօգնություն են ահազանգել, բայց երիտասարդը իրավապահների գալուց 2-3 րոպե անց մահացել է: Իրավապահները մտել են տուն: Նրանց դեմ-հանդիման դուրս է եկել մի կին, կանգնել է նրանց առաջ, ապա թքել է ափի մեջ ու իրավապահներին է մեկնել ափը, որի մեջ… չորս ատամ կար ու հրազենի երկու գնդակ: Պարզվել է՝ տուն ներխուժած անծանոթը կրակել է… 70-ամյա կնոջ բերանին, բայց ինքնաշեն ատրճանակի համեմատաբար լայն փողից դուրս եկած փամփուշտներն անհրաժեշտ արագություն չեն զարգացրել, դիպել են կնոջ ատամներին՝ տեղահան են արել դրանք և վերջնականապես կորցնելով արագությունը՝ մնացել են կնոջ բերանում՝ լեզվի վրա: Հանցագործությունը բացահայտվել է մի քանի օրվա ընթացքում… …Փառանձեմն ապագա ամուսնու՝ Անդրանիկի հետ Սիրիայից Հայաստան էր եկել 1946 թվականին: Նրանք ամուսնացել էին Երևանում, բնակություն էին հաստատել Նոր Արեշ թաղամասում: Անդրանիկը երկար կյանք չէր ունեցել: Փառանձեմը շուտ էր այրիացել, երկու դուստրերին պահելու հոգսն ընկել էր նրա ուսերին: Փառանձեմն աղջիկներին մեծացրել էր, բայց հասկացել էր, որ խորհրդային երկրում չի կարողանում ապրել, սկսել էր քայլեր ձեռնարկել, որ մեկնի ԱՄՆ: Ամերիկայում ապրող բարեկամների շնորհիվ նախ կարողացել էր Ամերիկա ուղարկել ավագ դստերը, հետո՝ կրտսերին: Մնում էր, որ ինքն էլ տուն-ունեցվածք վաճառի ու մեկնի: Կրտսեր դուստրը մինչև Ամերիկա մեկնելը սիրահարվել էր երևանաբնակ մի երիտասարդի՝ Արտակին: Մինչև մեկնելը Սոնան հասցրել էր նաև նշանվել Արտակի հետ: 1984 թվականի սկզբից Փառանձեմը Ամերիկա մեկնելու նախապատրաստական աշխատանքներ է կատարել: Եվ վերջապես հուլիսին դուստրերը անհրաժեշտ փաստաթղթերը Ամերիկայից Երևան ուղարկելով՝ մորը տեղեկացրել են,թե կարող է տունը վաճառել ու Արտակի հետ ճամփա ընկնել: Արտակը ոգևորված օգնել է զոքանչին՝ տան վաճառքի, իրերը հավաքելու հարցերում: Հարևան-բարեկամները գիտեին, որ Փառանձեմը Սոնայի նշանածի հետ պատրաստվում է Ամերիկա մեկնել, ավելի հաճախ էին այցելել նրան, խոսել մեկնումից, դրա հետ կապված հոգսերից: Փառանձեմի մեկնելու մասին, բնականաբար, տեղյակ էր նաև նրա պատկից հարևանը: Վերջինս մի օր առօրյա զրույցի ժամանակ հարևանուհու՝ Ամերիկա մեկնելու, այդ պատճաով տունը և ունեցվածքը վաճառելու մասին հայտնել է հորեղբորորդուն՝ Ռուբիկին: Նախկինում գողությունների համար պատիժներ կրած Ռուբիկին հանգիստ չի տվել տարեց Փառանձեմի կողմից տունը վաճառելու, մոտը մեծ գումար ունենալու միտքը: Նա ծրագիր է մշակել՝ Փառանձեմի տուն ներխուժելու և եղած գումարներն ու արժեքավոր իրերը գողանալու համար: Պետք է երկու հարևանների տները բաժանող պարզ ցանկապատից ցատկեր, մտներ Փառանձեմի բակ: Հետագա գործողությունները կախված էին լինելու իրավիճակից: Եթե տանտիրուհին քնած լիներ, արհեստավարժ գողը պետք է սուսուփուս իր գործն աներ ու դուրս գար: Եթե տանտիրուհին արթնանար, Ռուբիկը պատրաստ էր ավելի կտրուկ քայլերի դիմելու՝ հենց տանտիրուհուց իմանալու փողերի ու զարդերի տեղը, ապա… վերացնելու նրան: Այդ տարբերակի իրականացման համար նա հետը ինքնաշեն ատրճանակ էր վերցրել… Ռուբիկը, որ սովորաբար ավելի հաճախ էր այցելում հորեղբոր ընտանիքին, վերջին օրերին Արեշում չէր երևացել՝ աչքի չընկնելու համար: Ապրիլի 8-ին Ռուբիկը ձեռնարկել էր հանցավոր ծրագրի իրականացումը: Մութը վաղուց վրա էր հասել: Ռուբիկն անցել էր ցանկապատի վրայով, մտել էր Փառանձեմի բակը: Բայց անսպասելի՝ նրա առաջ հայտնվել էր Սոնայի նշանածը՝ Արտակը. նա այդ օրը գիշերելու էր զոքանչի տանը… Ռուբիկը, անակնկալի գալով, հասկանալով, որ հետ գնալ չի կարող, ծրագրից հրաժարվել էլ չի ուզում, հանել էր հետը վերցրած ինքնաշեն ատրճանակն ու կրակել էր զարմացած Արտակի բերանին… Արտակը տապալվել էր գետնին: Ռուբիկը ներխուժել էր տուն, նրա դիմաց հայտնվել էր Փառանձեմը: Ռուբիկը երկու անգամ կրակել էր Փառանձեմի բերանին, մտածել էր, որ նրան էլ սպանեց ու սկսել էր փողերի փնտրտուքը: 

Ավելին՝ այստեղ

Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ) Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ
Ամենադիտված