Վթարի հետևանքով տուժած զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց
ՀասարակությունԱրարատի մարզում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին, այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից երկուսը զինծառայող են, նրանք ստացել են թեթև մարմնական վնասվածքներ՝ քերծվածքներ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Զինծառայողներից ոչ մեկը լուրջ վնասվածք չունի և նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ այսօր ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են BMW, Mercedes և ՀՀ ՊՆ «ԳԱԶ 3308» մակնիշի ավտոմեքենաները ։
Ավելին՝ այստեղ