Քանի տարվա ազատազրկում է սպասվում 14 մարդու կյանք խլած «օղի թորողին»
ՀասարակությունԱնհայտ ծագման օղիներ խմելու հետևանքով տեղի ունեցած սահմռկեցուցիչ ողբերգական դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ Արմավիր քաղաքի բնակիչ՝ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանի նկատմամբ: Հովսեփյանը ձերբակալվել էր՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով: Ավելի ուշ, սույն քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Ավելին՝ այստեղ