Միանգամից 4 դի` մեկ օրում և մեկ ընտանիքից. դերասանների դստեր ընտանիքի հոգեհանգիստն է. ՖՈՏՈ
ՀասարակությունՆոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի է ունենում Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր՝ Թամարա Մարությանի և նրա ընտանիքի հոգեհանգիստը:
Եղեկեցու տարածքում է նաև Newmedia.am-ի նկարահանող խումբը, սակայն առայժմ թույլ չի տրվել հոգեհանգիստը տեսանկարանհանել կամ լուսանկարել:
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը ընտանիքով վթարի է ենթարկվել:
Վթարի հետևանքով տեղում մահացել են Toyota-ի վարորդ Միհրան Գյուլզադյանը, ուղևորներ՝ վարորդի կինը, Երևանի բնակիչ, 37-ամյա Թամարա Մարությանը և նրանց երեխաները՝ 15-ամյա Նարեկ և 9-ամյա Արմեն Գյուլզադյանները։
Թամարա Մարությանը երկար տարիներ աշխատել է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական բաժնում և գնահատելի ներդրում ունեցել թատրոնի ստեղծագործական կյանքում։
Կարդացեք նաև՝ այստեղ