ՌԴ օմբուդսմենը Բաքվից պատասխան չի ստացել Ադրբեջանում ռուսաստանցիների դաժան ձերբակալման առնչությամբ Ո՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակը Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են անվտանգության հարցեր Հրդեհ Վեդի քաղաքում. այրվել են ավտոմեքենա, էլեկտրական հեծանիվ, գույք Ջրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման Դավթյան 49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ․ մանրամասներ Վերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսը Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են Փորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչը Պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդության քննությունն ավարտվել է


Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում թույլ են տրված աններելի սխալներ, որոնք արժեցել են մեր քաղաքացիների առողջությունն ու կյանքը. Մարինե Սուքիասյան

Blog

Աղբյուր

Մերձիշխանական շրջանակներից համառ լուրեր են տարածվում, թե առողջապահության նախարարի պաշտոնանկության հարցն օրերի խնդիր է, և նույնիսկ քննարկվում են նոր թեկնածուներ։ Իշխանության հակումները՝ մեղավոր նշանակելու, վաղուց են հայտնի։ Բայց այս դեպքում դա անհնար է լինելու։

Այո, Արսեն Թորոսյանը տապալել է համաճարակի դեմ պայքարը, բայց նա այդ գործը տապալել է այլոց շարքում, և ոչ՝ մենակ։ Նա տապալել է աղետի առողջապահական կողմը, բայց արդեն իսկ 1000 և կանգ չառնող մահերը միայն առողջապական խնդիր չեն։ Փոքր երկրում այս պահին արդեն պաշտոնապես 40 հազար հիվանդի առկայությունը չի  կարող անհետևանք մնալ։ 1000 և ավել մահերն անանուն թվեր չեն, որոնք ամեն առավոտ ներկայացվում են հասարակությանը: Դրանցից յուրաքանչյուրն անձնական, ընտանեկան ողբերգություն է։

Տապալվել են համաճարակի դեմ պայքարի բոլոր ասպեկտները՝ կազմակերպչական, իրավական, առողջապահական, սոցիալական, կառավարման։

Իր մշտական բացակայությամբ աչքի ընկած պարետ Ավինյանը հավասարաչափ կիսում է բազմաթիվ մահերի և վարակի անզուսպ տարածման պատասխանատվությունը։ Գեստապոյական տուգանքներից ավելի խելոք որևէ բան չկարողացավ մտածել պարետը և միշտ, բոլոր դժվար պայմաններում, նա գոյություն չունի։

Վարչապետ Փաշինյանը կրում է ուղիղ պատասխանատվություն համաճարակի դեմ պայքարի տապալման համար։

Իր անվերջ լայվերից հնչող իրարամերժ կոչերից, վարակի սկզբում իր հանրահավաքներից մինչև հստակ որոշումներ կայացնելու անկարողությունը, տեստավորման համակարգի տապալումը, ինչի արդյունքում հնարավոր չեղավ ունենալ օպերատիվ-օբյեկտիվ պատկեր, և ունեցանք վարակի տարածման նման ծավալ։ Տնային պայմաններում բուժվող մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներ մնացին վարակի դեմ մեն- մենակ՝ չունենալով դեղորայքի և այլ հետազոտությունների գումար։ Մահացությունը նաև այդ պատճառով է այդքան բարձր։

 

Հայաստանում անպայման պետք է տարվի քննություն. ինչո՞ւ այդքան մահ։ Կառավարության կողմից թույլ են տրված աններելի սխալներ, որոնք արժեցել են մեր քաղաքացիների առողջությունն ու կյանքը։

Միամտություն է կարծել, թե ամեն ինչ  բարդելով մեկ հոգու, տվյալ դեպքում՝ առողջապահության նախարարի վրա, կարելի է մոռացության տալ այն աղետը, որով անցել և անցնում է Հայաստանը։ Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք» և ունեք մեղքի ձեր հսկայական բաժինը։

Կա կոլեկտիվ և անհատական պատասխանատվության գաղափար։ Այս իշխանության օրոք է տեղի ունեցել և շարունակվում է ողբերգությունը։ Մի օր Հայկ Մարությանը իր մասով պետք է պատասխան տա, թե համաճարակի օրերին ինչո՞ւ էր փախել և թաքնվել, ինչո՞ւ Երևանը աշխարհի այն եզակի քաղաքներից էր, որը չէր ախտահանվում, ինչո՞ւ երևանցին մնաց առանց քաղաքային իշխանության։

Մայիսի 4-ից թուլացնում են սահմանափակումները և միայն մայիսի 18-ից սկսում դիմակների կրման պահանջը պարտադրել. ո՞ւր էիք երկու շաբաթ, երբ այդ երկու շաբաթում վարակը անարգել տարածվում էր երկրով մեկ։ Սրա համար պատասխան տրվելու է, թե չէ՝ պարոնայք վարչապետ, պարետ, առողջապահության նախարար, քաղաքապետ և այլք։

Մամուլում սկսվել են ի հայտ գալ անհատական, ընտանեկան սահմռկեցուցիչ պատմություններ. շոկն անցնում է, և մարդիկ դադարում են լռել, կամաց-կամաց բարձրաձայնում են, թե ինչի միջով են անցել իրենք և իրենց հարազատները։ Մահացածների հանդեպ, որպես մարդ և որպես մեր հայրենակից, չկա տարրական հարգանք, և զարհուրելի պատմությունները բացահայտում են կառավարության անգործության ողջ ողբերգականությունը։

Վտանգը դեռ չի անցել, և վարակի տարածման հեռանկարը դեռ պարզ չէ։ Այս պայմաններում չկա որևէ երաշխիք, որ Հայաստանում հին և նոր սխալները չեն շարունակվելու։ Չկա որևէ ապացույց, որ կառավարությունն արել է հետևություններ։

 

Մարինե Սուքիասյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Ավելին՝ այստեղ

 

 

Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըՌԴ օմբուդսմենը Բաքվից պատասխան չի ստացել Ադրբեջանում ռուսաստանցիների դաժան ձերբակալման առնչությամբՈ՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակը Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են անվտանգության հարցեր Հրդեհ Վեդի քաղաքում. այրվել են ավտոմեքենա, էլեկտրական հեծանիվ, գույք Ջրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման Դավթյան 49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ․ մանրամասներ Վերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսը Ալիեւն աշխատանքային այցով ժամանել է ԱՄԷ Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են Փորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչըՊատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդության քննությունն ավարտվել է Ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ Պետրոսյան ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. ԱԳՆՉփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքումՉի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինի. Նաիրի ՍարգսյանՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի գործով նախաձեռնվել է քրվարույթ, 8 զինծառայողները ճանաչվել են տուժող. ՔԿԿոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Հոգնում եմ… Ռոզա Դավթյանի նոր գրառումն ու լուսանկարը. Ինչ է պատահել Երիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի փոխտնօրեններն ընդդիմադիր հայացքների պատճառով ազատվել են աշխատանքիցՆորից երթևեկության փոփոխություններ կլինեն հասարակական տրանսպորտի համար (լուսանկար) Գործող իշխանությունները պատրաստվում են գրոհել Վեհարանը ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Մի քանի ժամ գազ չի լինի Փաշինյանը ցանկանում է փակել ընդդիմադիր կուսակցությունները Երևանում բախվել են ՊՆ ռազմական ոստիկանության մեքենան և բեռնատարըՍևանում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել Mercedes-ում․ վարորդին և ուղևորին հասցրել են հիվանդանոցՄեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո․ Վահե ՀովհաննիսյանՔանի՞սն են վիրավnրվել զորավարժադաշտում պայթյnւնի հետևանքով. մանրամասներ «Նոան» առաջին հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը Ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ Ողբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ մայր ու դուստր մահացել են Անիծում եմ բոլոր նրանց, որոնք այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ. Հայր Ասողիկ Հարուստ, թե աղքատ` բոլորը պիտի ծառայեն. քաղաքացիներ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու մարմին. նա հաղորդագրություն էր ուղարկել իր ծանոթին. «Արի՛, ինձ Կիևյան կամրջի տակից տար» Վթարային ջրանջատումներ՝ հուլիսի 09/10-ին. հասցեներ Մեր ժողովրդի աջակցությամբ մենք Հայաստանում սահմանադրական կարգը շուտով կվերականգնենք, և յուրաքանչյուր ոք կկանգնի արդարդատության առջև․ Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Շուրջ 600 կամավորների պարգևատրեցի և հայտնեցի խորին շնորհակալություն․ Մհեր ԱվետիսյանԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր Առաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր Կամենդատյան«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինԱդրբեջանը սկսել է նաև ցերեկը կրակել. Խոզնավարում կրկին հանգիստ չէ․ մանրամասներ ՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանՄենք իշխանափոխություն ենք ուզում, որ պետություն մնա․ Էդուարդ ՇարմազանովՊՍԺ-ն և Ռեալը կարող են թոփ գործարք կնքել․ կողմերը սկսել են բանակցություններըՂազախստանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված