Ախալքալաքում 25-ամյա երիտասարդ է սպանվել, ինչին հաջորդել են զանգվածային անկարգություններ, հրդեհումներ ու ծեծկռտուք, որի հետևանքով կա ևս մեկ զոհ ու վիրավորներ. մանրամասներ
Հասարակություն- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Ախալքալաքում զանգվածային անկարգությունները շարունակվում են։ Tert.am-ին հայտնի դարձավ,որ անկարգությունների պատճառը Կուլիկամ գյուղի բնակիչ Վարդիկ Մարաբյանի սպանությունն է։
Ականատեսները Tert.am-ին պատմեցին,որ տարիներ շարունակ երկու գյուղերից Գաբրիելյանների ու Մարաբյանների ընտանիքները վիճաբանություններ են ունեցել։
Սպանության մեջ կասկածվողը Դիլիսկա գյուղի բնակիչ, Ախալքալաքում բնակվող Գաբրիելյանների որդին է։
Սպանությանը հաջորդել է Ախալքալաքում Գաբրիելյանին պատկանող հյուրանոցային համալիրի, ռեստորանի, ինչպես նաև դեպքի վայրում գտնվող Գաբրիելյանի համախոհներին պատկանող մի քանի տների հրկիզումը քաղաքի տարբեր հատվածներում։
Սպանությանը հաջորդել է մոտ հարյուր մարդու մասնակցությամբ ծեծկռտուքը, ինչի հետևանքով մի քանի անձ գտնվում են վերակենդանացման բաժանմուքում․ դրանց թվում նաև Սամվել Գաբրիելյանը։ Ըստ նախնական տվյալների հիվանդանոցում մահացել է ևս մեկ անձ։
Հրդեհներն այս պահին մեկուսացված են, ոստիկանությունը խստացված ծառայություն է իրականացնում Ախալքալաքում՝ դեպքի վայրում, հարակից համայնքների ճանապարհներին, հիվանդանոցի տարածքում ու նշված անձանց համայնքներում։
Tert.am-ին հայտնի դարձավ,որ Վարդիկ Մարաբյանը 25 տարեկան էր,ամուսնացել էր վեց ամիս առաջ։
Քաղաքի տարբեր հատվածներում հրդեհված մեքենաներ են, ճանապարհները փակ են, միջադեպերին մասնակցել են մի քանի համայնքների երիտասարդներ, արտահերթ աշխատում է նաև բժշկական հաստատությունը։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից Tert.am-ին հայտնեցին, որ այս պահին մեկնաբանություն չեն տալիս, իսկ Վրաստանի խորհրդարանի երեք հայ պատգամավորից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, նրանց պաշտոնական էջերում միջադեպին անդրադարձ չկար։
Ավելին՝ այստեղ
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram