Նա փարթամ, ուժեղ տղա էր. մահվան օրը, երեկոյան հեռախոսով խոսել էր քրոջ ու հոր հետ.ինչպե՞ս կարող էր ինքնասպան լինել
Հասարակությունforrights.am-ը գրում է. Երկու տարուց ավելի է, քննչական կոմիտեն զբաղվում է զինծառայող Արթուր Գասպարյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ: Չնայած այս ընթացքում բազմաթիվ փաստեր են ի հայտ եկել, որոնք ապացուցում են, որ տղային սպանել են, վեցերորդ կայազորային քննչական բաժնում չեն ուզում հրաժարվել ինքնասպանության վարկածից: Հիշեցնենք, Արթուր Գասպարյանի դին՝ բերանի խոռոչի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով, հայտնաբերվել էր 2018 թվականի մայիսի 4-ին, N զորամասի պահպանության դիրքում: Անմիջապես քրեական գործ հարուցվեց Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:
Ավելին՝ այստեղ