Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառը հայտնի է
ՄիջազգայինԼիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է, որ հնարավոր է՝ մայրաքաղաք Բեյրությում 2 շաբաթով արտակարգ դրություն սահմանվի։
Վարչապետը պայթյունի պատճառ է անվանել 6 տարի շարունակ նավահանգստում 2750 տոննա ամոնիումի նիտրատի (ամոնիումային սելիտրա) անպատշաճ կերպով պահպանումը։ Դա համարժեք է 1800 տոննա տրոտիլի։
ԵՄ պետությունները, նաև Իսրայելը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կատարը, Թուրքիան և այլ երկրներ Լիբանանին օգնելու պատրաստակամություն են հայտնել։
Վերջին տվյալներով՝ զոհվել է 78 մարդ, տուժել՝ ավելի քան 4000-ը։
Ավելին՝ այստեղ