Նոր տարօրինակ երևույթ, որը նկատվել է կորոնավիրուսից ապաքինվածների մոտ․ որն է դա
ՀասարակությունԿորոնավիրուսային հիվանդությունից ապաքինված մարդկանց մոտ հաճախ առաջանում են լսողության հետ կապված խնդիրներ, պարզել են Մանչեսթերի համալսարանի գիտնականները: Lenta.ru-ի հաղորդմամբ` նրանց հետազոտությունը հրապարակվել է American Journal of Otolaryngology գիտական պարբերականում:
Հետազոտողների խոսքով՝ մյուս վիրուսները, ինչպես կարմրուկի, համաճարակային պարոտիտի (հարականջային գեղձի բորբոքում) եւ մենինգիտի, նույնպես կարող են առաջացնել լսողության վատթարացում: Սա կարող է կապված լինել լսողական նեւրոպաթիայի հետ, որի դեպքում խանգարվում է ուղեղում լսողական նյարդին ազդանշանների փոխանցումը:
Սակայն, բացառված չէ, որ կորոնավիրուսով վարակված պացիենտների լսողական համակարգի վրա կարող էին ազդել նաեւ սթրեսը եւ ինֆեկցիայի դեմ դեղամիջոցները:
Ավելին այստեղ․․․