Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան


Նիկիտա Մնդոյանցը «Music 20» փառատոնը երաժշտասերների կողմից պահանջված է համարում

Մշակույթ

Երևանում ընթանում է «Music 20» առցանց միջազգային փառատոնը, որի շրջանակում հուլիսի 10-28-ը դասական երաժշտության երկրպագուները հնարավորություն են ստացել ունկնդրելու սիմֆոնիկ, կամերային համերգներ ու մենահամերգներ։ Փառատոնի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ COVID-19-ի տարածման պայմաններում փառատոնն անցկացվում է պարետատան սահմանած կանոնների պահպանմամբ։ Ավելի քան 20 երաժիշտներ են այս ընթացքում ժամանել Երևան՝ ելույթ ունենալով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում։ Համերգային ելույթները հեռարձակվում են music20.am կայքի միջոցով, և աշխարհի տարբեր ծայրերից դասական երաժշտության սիրահարները հետևում են Հայաստանում տեղի ունեցող երաժշտական այս նախաձեռնությանը։

Փառատոնի մենակատարներից է մոսկվայաբնակ դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Նիկիտա Մնդոյանցը, որը «Արմենպրես»-ի հետ զրույցում իր տպավորություններն է ներկայացնում «Music 20» փառատոնի վերաբերյալ։

-Պարո՛ն Մնդոյանց, կորոնավիրուսով պայմանավորված՝ արտակարգ դրություն է տիրում գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ մշակութային։ Հետաքրքիր է՝ ե՞րբ էիք վերջին անգամ բեմ բարձրացել։

-Իմ վերջին համերգը փետրվարին էր։ Շոպենի Դաշնամուրային երկրորդ կոնցերտն էի նվագում Ուֆայում։ Հունիսին Մոսկվայի ֆիլհարմոնիայում ձայնագրություններ էին իրականացվում, այսպես ասած, համերգներ առանց հանդիսատեսի. ձայնագրություն եմ ունեցել այդ նախաձեռնության շրջանակում։ Դա իմ առաջին բեմելն էր համավարակի հայտարարումից հետո։ Եվ հիմա Երև անում իմ երկրորդ ելույթն է՝ մեծ ընդմիջումից հետո առաջին անգամ նվագախմբի հետ, ինչը կարելի է նաև վերածնունդ անվանել։ Եվ շատ կարևոր է, որ դա տեղի է ունենում ինձ համար շատ հարազատ հողում՝ իմ պատմական հայրենիքում։

-«Music 20» առցանց փառատոնի մասին ի՞նչ կարծիք ունեք։

-Հիանալի գաղափար է։ 19 համերգ. այստեղ են գտնվում իմ շատ լավ ընկերները, գործընկերները։ Եվ միայն այն փաստը, որ 2-3 շաբաթների ընթացքում անընդմեջ հիանալի երաժիշտների կատարմամբ թևածում է դասական երաժշտություն, խոսում է այս միջոցառման կարևորության մասին։ Կարծում եմ՝ փառատոնը մեծապես պահանջված էր երաժշտասերների կողմից։

-Այս անգամ Ձեր հանդիպումը հանդիսատեսի հետ օնլայն հարթակում էր. ինչպե՞ս եք զգում` այս ձևաչափով շփվելով հանդիսատեսի հետ։

-Անկեղծ ասած՝ երբ առցանց տիրույթում մենահամերգ ես ունենում, ձայնագրության տպավորություն է ստեղծվում։ Սակայն երբ հանդես ես գալիս նվագախմբի հետ, նվագելն այնքան էլ ծանր չէ, ինչպես միայնակ տեսախցիկի առաջ ելույթ ունենալիս։ Ամեն դեպքում նվագախմբի, դիրիժորի ներկայությունն ու նվագակցությունը շատ օգնում են՝ մեղմելով իրավիճակը, վանելով մենության զգացումը բեմում։ Նման ելույթը գլխավոր փորձ է հիշեցնում, երբ հանդիսատեսի աթոռին ոչ ոք չկա, բայց դու նվագում ես համերգային տրամադրությամբ։

-Դուք համագործակցում եք Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի հետ, որը ղեկավարվում է մեր հայրենակից Կոնստանտին Իշխանովի կողմից։ Ի դեպ, այս հիմնադրամը «Music 20» փառատոնի կազմակերպիչներից է։ Ինչպե՞ս կգնահատեք հիմնադրամի գործունեությունը։

-Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի հետ համագործակցում եմ 2016 թվականից. բազմիցս եմ հանդես եկել հիմնադրամի կողմից կազմակերպված համերգներին, որոնք կայացել են Գերմանիայում, Մալթայում, Ճապոնիայում։ Ռուսաստանում նույնպես բազմաթիվ համերգներ են իրականացնում։ Իհարկե, ամեն ինչ կազմակերպում են շատ բարձր մակարդակով. լեփ-լեցուն դահլիճներ, հատուկ ընտրված երկացանկ‚ հոգատար վերաբերմունք երաժիշտների նկատմամբ և այլն։ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը կյանքի է կոչում բարձրարժեք նախագծեր, ինչը շատ կարևոր է ինչպես արտիստների, այնպես էլ ունկնդրի համար։ Եվ ես շատ ուրախ եմ, որ բախտ եմ ունեցել այս կառույցի հետ համագործակցելու։ Հուսով եմ՝ այն կլինի շարունակական։

Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԿայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանAmio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում 72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը բռնաբարել են անչափահաս աղջկան և նրա մորը. «Հրապարակ» Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկովՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը լույս է ընծայել «Ohannes Tchekidjian: Life and Career» աշխատությունը՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը Պարող հարսնացուն հարսանիքի ժամանակ ընկել է լողավազանը և խեղդվել (լուսանկար) Նիկոլին բերել են բոլոր նրանք, ովքեր մերժել են Սերժ Սարգսյանին. Էդուարդ Շարմազանով Վարդենիսում երկու տղամարդ արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ադրբեջանցի վարորդը դանակահարել է մոսկվացուն, ով նկատողություն է արել կայանելու համար․ զոհ կա (տեսանյութ) Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Լավրովը բացահայտել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «Փաշինյանի տրանսֆորմացիայի» մանրամասները ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ ՌԴ ԱԳՆՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից․ նոր կադրեր (տեսանյութ) Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացիՈւժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Դրամահավաք՝ գյուղական դպրոցներումՍտեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Կենդանակերպի այս նշանները սեր կգտնեն մայիսին Շտապ․ Բռնի ուժով քաղաքացիների են բերման ենթարկում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ «Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա»․ ՓաշինյանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»
Ամենադիտված