COVID-19 կորոնավիրուսի առաջին ախտանիշները

Նոր կորոնավիրուսն ազդում է ողջ աշխարհի բնակչության, այդ թվում նաև՝ Կալիֆորնիայի բազմաթիվ ընտանիքների վրա, քանի որ վիրուսը շարունակում է ի հայտ գալ ավելի ու ավելի շատ համայնքներում: Children’s Hospital Los Angeles-ը ջանադրաբար աշխատում է մեր հիվանդներին, ընտանիքներին և անձնակազմի անդամներին պաշտպանելու ուղղությամբ:

Մենք մեր մասնագետներին խնդրել ենք որոշ փաստեր ներկայացնել, որոնք կօգնեն պատասխանելու այն հիմնական հարցերին, որ ծնողները կարող են ունենալ: Ստորև բերված են տեղեկություններ այս վիրուսի մասին, ինչ է արվում դրա հետագա տարածումը կանխելու համար, և ինչպես կարող եք պաշտպանվել վարակի սպառնալիքից:

 

Ի՞նչ են կորոնավիրուսները:

Կորոնավիրուսները վիրուսների մի մեծ խումբ են, որոնք կարող են վարակել թե՛ կենդանիներին և թե՛ մարդկանց՝ առաջացնելով շնչառական հիվանդություններ՝ սկսած այնպիսի մեղմ դրսևորումներից, ինչպիսին է սովորական մրսածությունը, մինչև ծանր ձևեր, օրինակ՝ թոքաբորբ: Հազվադեպ է պատահում, որ կենդանիների կորոնավիրուսները վարակեն մարդկանց, և այնուհետև տարածվեն նրանց շրջանում: Միգուցե հիշում եք 2002-2003 թվականների SARS (սուր ծանր շնչառական համախտանիշ) հիվանդությունը, որը նույնպես կորոնավիրուս էր, որը կենդանիներից անցել էր մարդկանց: Կորոնավիրուսի մեկ այլ հանրահայտ, վերջերս ի հայտ եկած շտամներից էր MERS-ը (Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ), որն առաջացավ 2012թ.-ին Մերձավոր Արևելքում և, ըստ գիտնականների, նախապես մարդուն էր անցել ուղտից։

 

Ես տեսել եմ թեստի արդյունք, որում նշված է «կորոնավիրուս»: Դրանից պե՞տք է անհանգստանամ։

Պարտադիր չէ։ Կորոնավիրուսի ախտորոշումների ճնշող մեծամասնությունը համարժեք է նրան, ինչ ձեզ ասեին, որ ունեք սովորական մրսածություն կամ գրիպ։ Նկատի ունեցեք, որ «կորոնավիրուս» տերմինը ներառում է վիրուսների մի ամբողջ ընտանիք: Կորոնավիրուսի թեստի դրական արդյունքը չպետք է խուճապի պատճառ դառնա։ Այս փաստը կարող է շատ շփոթեցնող լինել, ուստի համագործակցեք ձեր բժշկի կամ բուժող անձնակազմի հետ, եթե նկատել եք այդ բառը։

 
 
 

Ինչպե՞ս է տարածվում կորոնավիրուսը:

Մարդկանց միջև վիրուսը սովորաբար տարածվում է հազալու և փռշտալու միջոցով, վարակված անձի հետ անմիջական շփման կամ վարակված մակերեսին ձեռք տալու, այնուհետև բերանին, քթին կամ աչքերին դիպչելու միջոցով:

 

Ինչպե՞ս կարող են մարդիկ օգնել հիվանդության տարածումը կանխելուն:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) խորհուրդ է տալիս հետևել հիգիենայի ճիշտ կանոններին, այդ թվում՝ հաճախ լվանալ ձեռքերը, լինել հիդրատացված, հազալ արմունկի անկյունում կամ անձեռոցիկի մեջ և մնալ տանը, եթե վատ եք զգում։ Բացի այդ, նույնիսկ եթե հիվանդ չեք, խորհուրդ ենք տալիս տանը մնալ, եթե խիստ անհրաժեշտ չէ դուրս գալը, և պահպանել սոցիալական հեռավորություն (այլ անձանցից առնվազն վեց ոտնաչափ հեռավորություն)։

 

Որո՞նք են նոր կորոնավիրուս հիվանդության (COVID-19) ախտանշանները։

CDC-ն հայտնում է նոր կորոնավիրուսի հետևյալ ախտանշանները՝ «ջերմություն և ստորին շնչառական ուղիների հիվանդության ախտանշաններ (օր․՝ հազ, շնչառության դժվարացում)»: Խուսափեք այն անձի հետ շփումից, ում մոտ կասկածվում է վիրուսի առկայություն։

 

COVID-19-ը բուժելի՞ է։

Հիվանդության պատվաստանյութ չկա, և քանի որ այն վիրուս է, հակաբիոտիկները արդյունավետ չեն։ Քանի որ չկա որևէ կոնկրետ բուժում, բուժաշխատողները հիմնականում բուժում են ախտանշանները և օգնում, որ հիվանդն իրեն ավելի լավ գզա։

 

 

Ավելին՝ այստեղ

Միանգամից 4 դի` մեկ օրում և մեկ ընտանիքից. դերասանների դստեր ընտանիքի հոգեհանգիստն է. ՖՈՏՈ Արտակարգ դեպք Հայաստանում․15 մարդ տեղափոխվել է հիվանդանոց․ կան նաև երեխաներ Մինչև 1,5 միլիոն դրամ նոր տուգանքներ են սահմանվել Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի ընտանիքի արխիվային տեսանյութը՝ ողբերգական վթարից տարիներ առաջ. տեսանյութ Ես սպասում եմ առաջին զոհերին, որ հետո քո հետ խոսեմ. Արսեն Թորոսյան Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ 3 նշան, որը փաստում է, որ արդեն վարակվել եք կորոնավիրուսով և բուժվել․ Եղել եք ասիմպտոն Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ԱԻՆ-ը՝ գիշերը տեղի ունեցած երկրաշարժի մասին Ինչո՞ւ են փոխել վարչապետի դստեր մեքենայի համարները Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի անակնկալը դստեր տարեդարձին Ուշադրություն․ կորոնավիրուսի տարածման նոր եղանակ է ի հայտ եկել «Ես վշտում էի Արիանայի մահը Լևոնի հետ միասին ու անգամ օրագրումս բանաստեղծություններ ու երգեր էի գրում». Լեւոն Արոնյանի ընկերուհու հուզիչ գրառումը Հղի Շուշաննա Թովմասյանն առաջին անգամ ցույց է տվել փորիկը, որն արդեն բավականին արտահայտիչ է «Անասելի ցավ, չամոքվող վերք․․․». Վերջին հրաժեշտը Թամարա Մարությանին և նրա ընտանիքի անդամներին
Ամենաընթերցված
Առկա են բոլոր կասկածները հարցականի տակ դնելու Չինա... Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում թույլ են տ... Երրորդ նախագահի լռության խախտումը կարելի է կապել Փ... Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈ... "Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը «Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել».Ա... Ռոբերտ Քոչարյանն իրեն դրսևորեց որպես պետական գործի... Ամուր պետության հիմքում ամուր ու ազգային հենք ունե... Աշխատեք փողոցում կամ հանրային որևէ վայրում չհանդիպ... Ուղղակի զարմացած եմ, որ մարդիկ ըմբոստանում եմ ՍԴ դ... Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել... Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում են ն... Գիշերը շփման գծում հարաբերական անդորր է եղել. ՊՆ խ... «Ալիևի գործերը հեչ լավ չեն, չգիտի զորքը մայրաքաղաք... Ինչ վնասներ է հասցրել հակառակորդը Տավուշի մարզի բն... Կոչեր անելու փոխարեն գործ անենք ամեն մեկս մեր տեղո... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունե... ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատա... Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակ... Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան
website by Sargssyan