Արտակարգ դրությունը կերկարաձգվի՞

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արդարադատության նախարարությունը կառավարության հետ համատեղ գրեթե ավարտել է քննարկումները եւ առաջիկայում կներկայացնի նախագիծ, որը հնարավորություն կտա կորոնավիրուսային պայմաններում աշխատանքները կազմակերպել առանց արտակարգ դրությունը երկարացնելու: Միեւնույն ժամանակ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին արդեն զգուշացվել է, որ հաջորդ շաբաթ պատրաստ լինեն. միգուցե արտահերթ նիստ հրավիրելու եւ նոր նախագիծը քննարկելու անհրաժեշտություն առաջանա: Անգամ եթե այս ընթացքում հնարավոր չլինի նոր նախագիծն ընդունել, միեւնույնն է, օգոստոսի 12-ին ավարտվում է մարտի 16-ից Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը, եւ եթե օրենսդրությունը չփոխվի, ապա կրկին անհրաժեշտություն կառաջանա Ազգային ժողովի հատուկ նիստ գումարել եւ քննարկել այն եւս մեկ ամսով երկարաձգելու հնարավորությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները դեռ երկմտում են՝ ինչպես վարվել՝ մեկ ամսով էլ երկարաձգել արտակարգ դրությունը եւ նոր օրենսդրություն ընդունել արդեն հերթական նստաշրջանում՝ այն կիրառելով սեպտեմբերից, թե ավարտել արտակարգ դրությունը եւ առաջնորդվել այլ կարգով: Ամեն դեպքում, առաջիկա օրերին քննարկումները կավարտվեն, եւ վերջնական պարզ կլինի՝ արտակարգ դրությունը եւս մեկ ամսով երկարաձգել անհրաժեշտ է, թե ոչ: Նկատենք, սակայն, որ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն ավելի հակված է վերջին տարբերակին»:

Ավելին՝ այստեղ

«Բանվորություն եմ արել, մատուցողի օգնական եմ աշխատել, չաշխատելուց ա պետք ամաչել»․ Գարիկ Պապոյանի անկեղծ հարցազրույցը Նոր գլխացավանք ՌԴ-ում գտնվող հայ վարորդների համար Մոսկվայի հզոր պատասխանը` թուրք-ադրբեջանական զորավարժություններին Պարետի նոր որոշմամբ՝ որոշ սահմանափակումներ հանվել են, որոշները ավելացել Ռուսական ավիաընկերությունը չեղարկել է փակ երկրներ նախատեսվաած չվերթները Կորոնավիրուսով վարակման անսպասելի ախտանիշ է հայտնի դարձել ԱԻԲԱ-ն անհամապատասխանություններ է գտել ՀԲՖ ներկայացրած փաստաթղթերում և կանոնադրությունում Հայաստանի երկինքն աստիճանաբար բացվում է «Ժողովուրդ ջան, եկեք պահանջենք վնասազերծել, քանի դեռ Բեյրութի օրը չենք ընկել». Անահիտ Բախշյանն ահազանգում է Տիգրան Ավինյանը խոսել է սահմանների վերաբացման մասին 44-ամյա տղամարդը մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ և դիզվառելիքով այրվող շիշը նետել ներս (ֆոտո) ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր ապացույց` Բեյրութը ենթարկվել է հրթիռային հարձակման Կարևոր տեղեկություն ուսուցիչների և աշակերտների համար. տեսանյութ Հայկ Մհրյանն ազատվել է ոստիկանապետի տեղակալի պաշտոնից Հազն ու բարձր ջերմությունը կորոնավիրուսի հիմնական ախտանիշը չեն․ ավելի վտանգավորը կա
Ամենաընթերցված
"Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը «Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել».Ա... Ռոբերտ Քոչարյանն իրեն դրսևորեց որպես պետական գործի... Ամուր պետության հիմքում ամուր ու ազգային հենք ունե... Աշխատեք փողոցում կամ հանրային որևէ վայրում չհանդիպ... Ուղղակի զարմացած եմ, որ մարդիկ ըմբոստանում եմ ՍԴ դ... Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել... Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում են ն... Գիշերը շփման գծում հարաբերական անդորր է եղել. ՊՆ խ... «Ալիևի գործերը հեչ լավ չեն, չգիտի զորքը մայրաքաղաք... Ինչ վնասներ է հասցրել հակառակորդը Տավուշի մարզի բն... Կոչեր անելու փոխարեն գործ անենք ամեն մեկս մեր տեղո... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունե... ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատա... Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակ... Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից ... Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է վերջին շրջանում իր ը... Ոստիկանության բրիգադն է, որը ուղևորվում է մարզեր դ...
website by Sargssyan