Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. BMW-ն դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է. զորամասի հրամանատարը տեղում մահացել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ատովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՍևանԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 47 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում BMW մակնիշի ավտոմեքենան ճանապարհին գլխիվայր շրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս՝ ճանապարհին, իսկ 1 հոգի տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել նաև բժիշկները։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1- ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Արման Ադիբեկյանը։ Ժամանել են նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, և այս պահին քննիչները վթարի վայրի զննություն են կատարում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 38-ամյա Ա. Ղ-ն էր, ով ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար, և նա եղել է ուղևոր, իսկ վարորդը 46-ամյա Կ. Կ-ն է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ավելին՝ այստեղ

Տաթևիկ Ռևազյանը՝ փոքրիկ դստեր հետ ծովափին (լուսանկար) Արայիկ Հարությունյանը դասերի անցկացման վերաբերյալ նոր հրաման է ստորագրել Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ 34 տարեկանում կյանքից հեռացել է նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը 14 տարեկան պատանին ընկել Մարզպետարանից տեղեկացնում են Հազն ու բարձր ջերմությունը կորոնավիրուսի հիմնական ախտանիշը չեն․ ավելի վտանգավորը կա Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Նիկոլ Փաշինյանի որդու եւ դստեր պարը Tik-tok-ում (վիդեո) Վարչապետի աշխատակազմը հրավիրում է աշխատանքի. աշխատավարձը՝ 459 հազար դրամ. Մանրամասներ Դեպի Երևան և Երևանից մի շարք չվերթեր կիրականացվեն Նշաններ, որոնք վկայում են, որ դուք կրել եք կամ կրում եք կորոնավիրուս ( COVID-19 ) վարակը Կրակոցներ Երեւանում. դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ,արնանման հետքեր Սպանվել է մեկ երիտասարդ, կան վիրավորներ, տեղի են ունեցել ավերածություններ, հրդեհվել են տներ, ջարդվել են մեքենաներ. Ինչ է կատարվել հայերի միջև Ուշադրություն. Վարորդները կտուգանվեն 300 հազար դրամով, եթե…
Ամենաընթերցված
Երրորդ նախագահի լռության խախտումը կարելի է կապել Փ... Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈ... "Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը «Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել».Ա... Ռոբերտ Քոչարյանն իրեն դրսևորեց որպես պետական գործի... Ամուր պետության հիմքում ամուր ու ազգային հենք ունե... Աշխատեք փողոցում կամ հանրային որևէ վայրում չհանդիպ... Ուղղակի զարմացած եմ, որ մարդիկ ըմբոստանում եմ ՍԴ դ... Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել... Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում են ն... Գիշերը շփման գծում հարաբերական անդորր է եղել. ՊՆ խ... «Ալիևի գործերը հեչ լավ չեն, չգիտի զորքը մայրաքաղաք... Ինչ վնասներ է հասցրել հակառակորդը Տավուշի մարզի բն... Կոչեր անելու փոխարեն գործ անենք ամեն մեկս մեր տեղո... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունե... ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատա... Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակ... Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից ... Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով
website by Sargssyan