Մենք ունենք դիպլոմավորներ, ովքեր չեն գտնում աշխատանք, բայց իրենց մասնագիտությամբ թափուր հաստիքներ առկա են. Թադևոս Ավետիսյան Բժշկական կենտրոնի ցավակցությունը չի փոխի իրականությունը Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել Գյումրիի քաղաքապետը վարակվել է կորոնավիրուսով Մոսկվայից դեպի Երեւան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը Այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն բացառապես առցանց Բելառուսի հետ պետական ​​սահմանը կարող է փակվել նաեւ Լեհաստանի եւ Լիտվայի կողմից Գերմանական ֆուտբոլային ակումբը պարտվել է 37-0 հաշվով` մրցակցից սոցիալական հեռավորություն պահպանելու պատճառով Շախատի Երևանի գավաթի խաղարկության եզրափակչում 8 շախմատիստ կպայքարի լավագույնի կոչման համար Այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն բացառապես առցանց


Հետաձգել որովայնի ճողվածքի վիրահատությունը, նշանակում է վտանգել կյանքը. Լևոն Գրիգորյան

Ուշադրության կենտրոնում

Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը Ճողվածքների եվրոպական միության (EHS) և Միջազգային ճողվածային համագործակցության (IHC) անդամ է: Նա ակտիվորեն զբաղվում է Հայաստանում ճողվածքների բուժման մինիմալ ինվազիվ մեթոդների ներդրման ու զարգացման գործով:

Ճողվածքները մեր օրերում ավելի ու ավելի շատ մարդկանց անհանգստացնող խնդիր են: Ի՞նչ անել դրանցից խուսափելու համար, եթե արդեն իսկ կա ճողվածք, ի՞նչ բարդություններ կարող է ունենալ, և բուժման ո՞ր մեթոդներն են առավել ընդունելի ու արդյունավետ: Մտահոգող հարցերի հետ Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը /Mednews.am/ զրույցել է Լևոն Գրիգորյանի հետ:

Բժիշկ Լևոն Գրիգորյանը զբաղվում է որովայնի առաջնային և հետվիրահատական ճողվածքների վիրահատական բուժմամբ: Համաձայն ժամանակակից բժշկության  տվյալների, նաև բժիշկ Գրիգորյանի խորին համոզմամբ, ճողվածքների առաջացման հիմնական պատճառը մեր օրգանիզմում գենետիկորեն պայմանավորված կամ կյանքի ընթացքում ձեռք բերվող ու խորացող հենքային հյուսվածքի կառուցվածքային անբավարարություն է։ Իսկ ներորովայնային բարձր ճնշումը այս պայմաններում միայն ճողվածքի առաջացմանը նպաստող գործոն է: Ներվորովայնային ճնշումը սովորաբար բարձրանում է ծանր ֆիզիկական աշխատանքի, հազով ընթացող քրոնիկ թոքային պաթոլոգիաների, քրոնիկ փորկապությունների, միզակապությունների և որոշ այլ հիվանդությունների, նաև հղիության ժամանակ։

 Ճողվածքները հիմնականում հեշտ են հայտնաբերվում. հազալիս կամ փռշտալիս սկզբում լինում է  ցավ, հետո ճողվածքի տեղում դիտվում է արտափքվածություն: Որովայնի առաջային պատի ճողվածքները բավական հեշտ են ախտորոշվում։ Դրա համար սովորաբար բավարար է ընդամենը իրականացնել հիվանդի զննում՝ կանգնած և պառկած դիրքերում, կատարել որոշ ֆունկցիոնալ փորձեր։ Սակայն կան ճողվածքներ (կոնքային ճողվածքներ, ստոծանու ճողվածքներ, երբեմն էլ գոտկային և սպիգելյան գծի ճողվածքներ), որոնց ախտորոշումը լուրջ դժվարությունների հետ կարող է կապված լինել։ Այս դեպքում կիրառվում են գործիքային հետազոտություններ։ Ինչ վերաբերում է ճողվածքի բուժմանը, ապա այն միայն վիրահատական է, նշում է Լևոն Գրիգորյանը. «Ցանկացած ճողվածք իրենից ներկայացնում է պատի այս կամ այն հատվածի մեխանիկական անլիարժեքություն՝ դեֆեկտ, ինչի շտկումը՝ բուժումը ոչ մանկական տարիքի պացիենտների մոտ միայն վիրահատական գործողություն է ենթադրում։ Վիրահատությունը չբարդացած դեպքերում իրականացվում է պլանային կարգով, իսկ այնպիսի բարդության առկայությունը ինչպիսինն է ճողվածքի օղակումը, պահանջում է անհետաձգելի վիրահատական գործողություն»։

Թե երբ կլինի ճողվածքի օղակում, անհնար է կանխատեսել: Օղակման ժամանակ ճողվածքապարկում հայտնված օրգանը, կամ նրա մի հատվածը սեղմվում է ճողվածքի դրունքի շրջանում, ինչի արդյունքում խանգարվում է արտանկած օրգանի սնուցումը։ Սա ժամանակի ընթացքում բերում է արտանկած օրգանի մեռուկացման, և կարող է հանգեցնել ծանրագույն բարդությունների՝ ֆլեգմոնաների, պերիտոնիտի, սեպսիսի զարգացման: Օղակված ճողվածքի վիրահատությունը միշտ ավելի բարդ է թե՛ կատարման, թե՛ հետագա վերականգնման առումով։ Այս դեպքում առաջնահերթ է դառնում օղակված օրգանի փրկությունը՝ դրա  կենսունակության վերականգնումը և հիվանդի կյանքի փրկությունը, հետո նոր միայն ճողվածքային դեֆեկտի վերացումը։ Սա մյուս խնդիրներին զուգահեռ, զգալի բարձրացնում է նաև ճողվածքի կրկնությունների հավանականությունը։ «Հաճախ են հարցնում, արդյո՞ք շտապ է ճողվածքի վիրահատությունը, եթե այն չի անհանգստացնում։ Կրկնում եմ նորից ու նորից. ճողվածքի հայտնաբերումից հետո, ցանկալի է հնարավորինս վաղ իրականացնել պլանային վիրահատություն չսպասելով վերջինիս օղակման։ Թե երբ կլինի օղակում, ոչ ոք չի կարող կանխատեսել. միգուցե մի քանի տարի անց, իսկ միգուցե մի քանի ժամ հետո»,-շեշտում է բժիշկը:

 

Ժամանակին և ժամանակակից մոտեցումներով իրականացված վիրահատությունը թույլ է տալիս հիվանդին դուրս գրել հիվանդանոցից անգամ հենց վիրահատության օրը և շատ արագ վերադարձնել առօրյա գործունեությանը։ Ճողվածքի վիրահատության ժամանակ նախկինում ճողվածքային դեֆեկտը վերականգնվում էր հիվանդի սեփական հյուսվածքներով։ Այս վիրահատություններից որոշները այսօր ևս կիրառելի են որոշ իրավիճակներում, բայց  ուղեկցվում են կրկնությունների բավականին բարձր թվերով։ Այսօր բժշկագիտությունը ճողվածքների բուժման ոլորտում ունի մեծ առաջընթաց։ Զգալի փոխվել են վիրահատությունների մոտեցումները, կիրառվող նյութերը և տեխնոլոգիաները, ստեղծվել են արդյունավետ ցանցային պրոթեզներ, որոնք թույլ են տվել զգալիորեն նվազեցնել կրկնությունների հաճախականությունը և ցանցային պլաստիկաները դարձել են «ոսկե ստանդարտ» ճողվածքների բուժման համար։

«Ցանցային պրոթեզները տարբեր նյութերից գործված ցանցեր են, որոնք տեղադրվում են ճողվածքի շրջանում և լրացնում հյուսվածքներում առկա անլիարժեքությունը: Ցանցային պրոթեզը ժամանակի ընթացքում ներաճում է սեփական հյուսվածքներով, առաջացնում բավականին ամուր շերտ, որը զգալի նվազեցնում է ճողվածքի կրկնվելու հավանականությունը։ Այս միջամտությունը կարելի է կատարել թե՛ բաց, թե՛ լապարասկոպիկ, թե՛ էնդոսկոպիկ եղանակներով: Վիրահատության ցանկացած տիպի դեպքում էլ մենք ստանում ենք գերազանց արդյունքներ։ Լապարասկոպիան և էնդոսկոպիան՝ որպես քիչ ինվազիվ միջամտություններ,  ունեն իրենց առավելությունները և ժամանակակից ուղեցույցները այդ մեթոդի հասանելիության պարագայում առավել նախընտրելի են համարում հենց լապարաէնդոսկոպիկ մեթոդի կիրառումը ճողվածքների բուժման համար: Չի լինում վիրահատական մեծ կտրվածք. վիրահատությունը կատարվում է երեք փոքր անցքերով: Այն ապահովում է գերազանց կոսմետիկ, ֆունկցիոնալ արդյունք, անհամեմատ քիչ հետվիրահատական ցավեր և հիվանդի վաղ ապաքինում: Բացի այդ  անհրաժեշտության դեպքում  հնարավոր է  միաժամանակ կատարել նաև ուղեկցող այլ հիվանդությունների վիրահատություն։ Իսկ թե որ եղանակով վիրահատել  ընտրությունը, իհարկե, հիվանդինն է»։

Ամենահաճախ հանդիպող ճողվածքները աճուկայիններն են, դրանք կազմում են ընդհանուր ճողվածքների մոտ 75 տոկոսը, ու հենց այս ճողվածքներն են ավելի հաճախ օղակվում:  Չվիրահատվելու դեպքում աճուկային ճողվածքները կարող են հասնել բավականին մեծ չափերի՝ պատճառելով զգալի անհարմարություններ, ցավեր և էսթետիկ անհանգստություն, իսկ օղակվելու պարագայում կարող են առաջացնել կյանքին սպառնացող բարդություններ։

Արտահայտված և հիվանդի կյանքի որակը նվազեցնող գանգատներ դիտվում են նաև ստոծանու ճողվածքների ժամանակ, որոնք արտաքինից աչքով անտեսանելի են։ Դրանք կարող են ընթանալ հետևյալ գանգատներով՝ սրտխառնոց, փսխում, արտահայտված այրոցներ, գխտոցներ, ընդունած սննդային զանգվածների հետհոսք դեպի բերան, կոկորդի չորություն, կրծքավանդակի շրջանում ցավ, հազ և այլն:  Կերակրափողային բացվածքի ճողվածքները վտանգավոր են նրանով, որ կարող են հանգեցնել Բարետի կերակրափողի զարգացման, ինչն էլ իր հերթին մեծացնում է  կերակրափողի քաղցկեղի զարգացման ռիսկերը:

Իհարկե, կանխարգելել ու լիովին չեզոքացնել ճողվածքի առաջացման հավանականությունը անհնար է, բայց այն բուժել ու լիարժեք կյանքով ապրել հնարավոր է, ճիշտ ժամանակին վիրահատական միջամտության դիմելու դեպքում:

 Լևոն Գրիգորյանը բազմապրոֆիլ ընդհանուր վիրաբույժ է, ով ունի մի քանի նեղ մասնագիտացումներ ու շարունակում է անընդհատ կատարելագործվել. «Տեխնոլոգիաների և համացանցի այս դարաշրջանում, ցանկության դեպքում կատարելագործվել և զարգանալ  կարող ես անգամ տնից, աշխատասենյակից դուրս չգալով: Սովորելու հնարավորություններ միշտ կան, դրանք այժմ ավելի շատ են և հասանելի, միայն թե ցանկություն լինի: Ցանկացած ոլորտում, առավել ևս իմ մասնագիտության մեջ ինձ հիմնականում մտահոգել է գիտելիքի չիմացությունը, անհասանելիությունը կամ դրա բացակայությունը: Այդ բացը լրացնելու համար ես ամեն օր եմ սովորում, հնարավորինս հետևում աշխարհի փորձին ու նորամուծություններին և փորձում եմ նորարարությունները ադապտացնել, ներդնել և կիրառել իմ աշխատանքում, Հայաստանում: Վիրաբուժությունը գիտություն է, որտեղ դու ամեն օր սովորելու նոր բան ունես ու պետք է սովորես: Գիտությունը առաջ է գդոփելու իրավունք չունես, պետք է անընդհատ առաջ գնաս, նոր հմտություններ ձեռք բերես, նեղ մասնագիտական վերապատրաստումներ անցնես, միշտ լինես նորացված և քայլես առջևից: Անչափ կարևոր է, որ դու գտնես ուղենիշներ, մասնագետներ, որոնցից  սովորելու բան ունես, գտնես համախոհներ և աջակիցներ, որոնց հետ ճանապարհ անցնելու հնարավորություն կունենաս», -ասում է Լևոն Գրիգորյանը. մասնագետը, որը Եվրոպական ճողվածքաբանության ասոցիացիայի,  Ճարպակալաման և մետաբոլիկ խանգարումների միջազգային ֆեդերացիայի, Ռուսական կոլոպրոկտոլոգիական ասոցիացիայի, Եվրոպական կոլոպրոկտոլոգիական ասոցիացիայի անդամ է:

Բացառիկ կադրեր. ինչպես է այս հսկա կետը դուրս թռչում ծովից Կապտուկներ, հանկարծակի մահ․ ինչից են բողոքում COVID-19-ից մահացածների հարազատները«Զվարթնոց»-ը մինչև սեպտեմբերի 22-ը փակ կլինիԵրևանի մանկատան երկու աշխատակից է ձերբակալվել՝ սաներին ծեծելու և տանջելու համար. մանրամասներ Մյասնիկյան փողոցում քաղաքացին գլորվել և ընկել է ձորըՄենք ունենք դիպլոմավորներ, ովքեր չեն գտնում աշխատանք, բայց իրենց մասնագիտությամբ թափուր հաստիքներ առկա են. Թադևոս ԱվետիսյանԲունդեսլիգա․ «Բավարիայի» տպավորիչ մեկնարկը՝ 8։0 (ֆոտո, վիդեո)Երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆոռնիա նահանգումՀրդեհ է բռնկվել «Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող բեռնատար ավտոմեքենայումԲժշկական կենտրոնի ցավակցությունը չի փոխի իրականությունը Ամերիկյան «Մարիա Անտուանետան». Մելանյա Թրամփը՝ որպես առաջին տիկինԵրեխայիս ուղարկեցի դպրոց, դիմակ կրելու պատճառով ուժեղ սթրես է տանում, նրա մոտ առաջացել է սրտխառնոց, թուլություն ու շնչահեղձություն.Նոր նախադեպ․ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատասխանատվության պահըՃանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել Ով է «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած ծննդկանը Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է (ֆոտո) Պետությունն այսօր պետք է կանգնի ժողովրդի կողքին. Գագիկ ԾառուկյանԱռաջիկայում Հայաստանում սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ. ՎանեցյանՄիգուցե սթափվե՞քՍԴ-ն հայտարարություն է տարածել «Պռոշյան կոնյակի գործարանի» հրդեհից տուժածներից մեկը երեկ մահացել է Նիկոլը նվազագույնը փրկիչ է, երկնքից ուղարկված հրեշտակ, առավելագույնը` Հիսուս. Արփինե Հովհաննիսյան Կորոնավիրուսով վարակվածների և մահերի թիվն այսօր «Այն փաստը, որ հարևան Վրաստանից պետք է օրինակ վերցնել մնում է ուժի մեջ». Գևորգ ԳրիգորյանԱրայիկ Հարությունյանը կրկին անգամ ապրում է հոգեկան ծանր ցնցումներ. Արման ԱբովյանՀարազատները ծննդկանի մահվան համար մեղադրում են բժիշկներին «Եթե այսպես շարունակվի, երեխաները կսկսեն ատելությամբ վերաբերվել ուսումնական պրոցեսին». Ռուբեն ՄելիքյանՄահացել է ԱՄՆ Գերագույն դատարանի ավագ դատավոր Ռութ Բեյդեր Գինզբուրգը Կառավարությունը հրատապ պետք է դրական լուծումներ գտնի Ռուսաստանի հետ, քանի որ դրանից է կախված մեր բազմամիլիոնանոց հայության ապրուստի խնդիրը. Արման Վարդանյան (տեսանյութ)Որքան էլ մեծ լինի որոշ շրջանակների կամ անձանց կողմից ինձ ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկությունը, ես դա չեմ անելուԳյումրիի քաղաքապետը վարակվել է կորոնավիրուսով Կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ես. Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ ՓաշինյանինՄոսկվայից դեպի Երեւան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը Այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն բացառապես առցանց Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան. ԿԲ Բելառուսի հետ պետական ​​սահմանը կարող է փակվել նաեւ Լեհաստանի եւ Լիտվայի կողմից Գերմանական ֆուտբոլային ակումբը պարտվել է 37-0 հաշվով` մրցակցից սոցիալական հեռավորություն պահպանելու պատճառով Մեկնարկում է VBET Հայաստանի գավաթի խաղարկությունը Շախատի Երևանի գավաթի խաղարկության եզրափակչում 8 շախմատիստ կպայքարի լավագույնի կոչման համար Այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն բացառապես առցանց Հա­ցի թան­գա­րան՝ Փա­նիկ գյու­ղում. այն եր­կար տա­րի­ներ իր տե­սա­կով մի­ակն է եղել ԽՍՀՄ-ում Արտակարգ դեպք. պայմանագրային զինծառայողը ավտոմեքենայով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է «Զապորոժեցի» վերածնու՞նդ, թե՞ էվթանազիաՂարաբաղյան հարց գորյություն չունի Վարչապետի երկակի ստանդարտները. Հայկ Ֆարմանյան ՊՆ մամլո խոսնակը կարևոր հայտարարություն է տարածելԻնչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հույսը դրել Արմեն Սարգսյանի վրա․ պալատական ինտրիգի ստվերըԱնսկզբունք և իրավիճակային ՆիկոլըՍտիպված կլինեմ հետևել Ջուլֆալակյանի օրինակին,եթե զգամ՝ թիմում ուղղակի խոսում եմ,վատամարդ դուրս գալիս Նոր կառավարության ձևավորումը դարձել է պատմական հրամայական. Արթուր Վանեցյան
Ամենադիտված