Իլհամ Ալիևի այս գործողությունները պիտի միջազգային իրավական հետևանքներ ունենան` ապագայում կրկնվելու հնարավորությունը կանխարգելելու համար. Աննա Կոստանյան
BlogԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է.
Ադրբեջանի նախագահն այսօր հայկական ռազմավարի այգի է բացել Բաքվում, որտեղ առգրավված զինտեխնիկայի, սննդի և այլ պարագաների հետ մեկտեղ ցուցադրված են հայ զոհված զինծառայողների սաղավարտներ, հայկական զինվորական հագուստով մանեկեններ։
Սա հանցագործություն է մարդկության դեմ, հայ ժողովրդի դեմ, երբ ակնհայտ ու անթաքույց ձևով ցուցադրվում է հայատյացությունը մի ամբողջ ազգի հանդեպ, ցեղասպանական քաղաքականության անվարան ու լկտի շարունակականություն, այլ ոչ թե բարիդրացիություն։ Իլհամ Ալիևի այս գործողությունները պիտի միջազգային իրավական հետևանքներ ունենան` ապագայում կրկնվելու հնարավորությունը կանխարգելելու համար։