Սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա Եթե չեք կարող պաշտպանել 18-ամյա աշակերտին եկեղեցում, ապա ի՞նչ եք պաշտպանում․ Աշոտյանը՝ ԵՄ-ին Մոլդովայի խորհրդարանը հավանություն է տվել ԱՊՀ հիմնարար պայմանագրերից դուրս գալուն Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր»-ում Հայտնի է, թե Փաշինյանն ինչպես է տնօրինելու «Զայեդ» մրցանակի 500 հազար դոլարը Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում․ Կալլաս Աստղագուշակ․ Որ նշաններին է սպասվում կյանք փոխող Երկար ժամանակով ջուր չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի տղաների հավաքականը կմասնակցի մարմնամարզության աշխարհի գավաթի չորորդ փուլին


Կառավարման համակարգում նման պաշտոնյաների ֆիզիկական ներկայությունն անգամ անարգանք է. Վլադիմիր Մարտիրոսյան

Հասարակություն

«Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Պաշտոնական լրահոսի համաձայն, ՀՀ վարչապետի մոտ օրեր առաջ քննարկվել է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը: Առաջին հայացքից սովորական թվացող այս լրատվությունն իրականում իր մեջ պարունակում է տարօրինակ, ինչ որ առումով նաև զավեշտալի երանգներ։ Իր գործունեության 2 տարիների ընթացքում արմատական ռեֆորմների իրականացման որևէ ռազմավարություն չհաստատած, ապագայի վերաբերյալ տեսլական չունեցող, կառավարության գործունեության ծրագիրը կենացների ժողովածու դարձրած, համալիր տնտեսական զարգացման ռազմավարության բացակայության պայմաններում տնտեսական աճի ձգտող, սակայն դրան չհասնող կառավարությունը քննարկում է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը...

Քաղաքական, տնտեսական, սոցիալական, հասարակական և այլ ոլորտներում իշխանությունների չհամակարգված, հախուռն և տարերային գործողություններն, ակնհայտորեն, վկայում են կառավարման գործընթացի ծրագրային ապահովվածության բացակայության մասին: Իսկ դա, իր հերթին, քաղաքական որոշումների կայացման գործընթացում ներգրավված անձանց՝ կառավարման մասին ունեցած տարրական և մակերեսային պատկերացումների, ինչպես նաև ակադեմիական գիտելիքների և գործնական հմտությունների խորը դեֆիցիտի հետևանք է:

Անիմաստ է ծրագրային կառավարում ակնկալել մի իշխանությունից, որի կառավարության շատ անդամներ չեն բավարարում անգամ իրենց ղեկավարած գերատեսչություններում կրտսեր մասնագետին ներկայացվող ֆորմալ պահանջներին: Պատկերն ավելի է ամբողջանում, երբ հաշվի ենք առնում նաև այն դառը իրողությունը, որ պառլամենտական կառավարման համակարգ ունեցող երկրում պատգամավորների մի զգալի հատվածը աշխատանքային գրքույկ ձեռք է բերել պատգամավոր դառնալուց հետո:

Կառավարման համակարգում նման պաշտոնյաների ֆիզիկական ներկայությունն անգամ անարգանք է ոչ միայն պետության և պետականության, այլ նաև պետական համակարգում տարիներ շարունակ իրենց բարձր պրոֆեսիոնալիզմով, անբասիր և անձնվեր աշխատանքով աչքի ընկած և պետական համակարգի անխափան գործունեությունն ապահոված բազմաթիվ վաստակաշատ պետական ծառայողների հանդեպ: Ի դեպ, վերջիններս, ի տարբերություն փողոցից պետական բարձր պաշտոններին հայտնված մի շարք «նվիրյալների», իրենց աշխատանքային ողջ կենսագրության ընթացքում երբեք չեն բարձրաձայնել պետությանը մատուցած իրենց ծառայությունների դիմաց ունեցած բարձր ակնկալիքների մասին, չնայած որ շատ ու շատ անգամ առավել արժանի են եղել դրանց, քան մերօրյա նվիրյալները:

2018 թվականի ապրիլյան իշխանափոխության կողմից երկրին հասցված ծանր հարվածներից մեկն էլ պետական բարձր պաշտոններին այնպիսի անձանց նշանակումն էր, ովքեր մինչ այդ երբևէ հասարակությանը չէին հիշեցրել իրենց գոյության մասին, առանձանում էին ընդգծված դիլետանտիզմով և ինքնավստահ տգիտությամբ, իսկ երկրի և պետության մասին պատկերացումները փողոցի մակարդակը չէին գերազանցում:

Նման անձինք իրենց ներկայությամբ անցած տարիներին արժեզրկեցին և շարունակում են արժեզրկել թե պետական կառավարման համակարգը, և թե պետական պաշտոնյայի բարոյական և մասնագիտական նկարագիրը: Երբ նախարարը տարրական պատկերացում չունի իր ղեկավարած ոլորտի հիմնախնդիրների, էլ չենք ասում դրանց լուծման ուղիների մասին, դա վերջի սկիզբն է:

P. S. «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրով ներկայիս իշխանությունը խոստանում էր, որ ներդնելու է մերիտոկրատական` արժանիքների վրա հիմնված առաջխաղացման սկզբունքը հանրային և քաղաքացիական ծառայության մեջ, ինչի արդյունքում պետական պաշտոնները տրվելու են լավագույններին: Թերևս նշված խոստման իրագործման պերճախոս վկայությունը պետք է համարել ոլորտային պատասխանատու պաշտոններում հայտնված և այդ ոլորտի հետ բացարձակ մասնագիտական առնչություն և կապ չունեցող քայլած պաշտոնյաներին:

Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա Հայաստանյան արդարադատության իրական դեմքը Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները Եթե չեք կարող պաշտպանել 18-ամյա աշակերտին եկեղեցում, ապա ի՞նչ եք պաշտպանում․ Աշոտյանը՝ ԵՄ-ին Մոլդովայի խորհրդարանը հավանություն է տվել ԱՊՀ հիմնարար պայմանագրերից դուրս գալուն IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինՍերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր»-ում MPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղությունՀայտնի է, թե Փաշինյանն ինչպես է տնօրինելու «Զայեդ» մրցանակի 500 հազար դոլարը Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում․ Կալլաս ԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ ԶաքարյանԱյս իշխանությունների բերած «խաղաղության» համար ստիպված ենք լինելու վճարել․ Մենուա ՍողոմոնյանԱստղագուշակ․ Որ նշաններին է սպասվում կյանք փոխողԶՊՄԿ-ն այս տարի ևս միանալու է CaseKey ուսանողական մրցույթինԱյսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցըՄի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե ՀովհաննիսյանԵրկար ժամանակով ջուր չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի տղաների հավաքականը կմասնակցի մարմնամարզության աշխարհի գավաթի չորորդ փուլին Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է «Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ» «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ» Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ» Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ» Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ» Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ» Վաղ մեկնարկած ընտրարշավ և ձևավորվող դաշինքներ. քաղաքական դաշտը մտել է ակտիվ փուլ Խավիեր Սավիոլան կանխատեսել է ԱԱ-2026-ի եզրափակչի մասնակիցներին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 2-ի համար Քաջարանց գյուղում տնակ է այրվել․ տուժածներ չկան Ապրիլի 2-ին, 3-ին, 6-ին, 7-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱրտակարգ դեպք ԵրևանումՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների թարմացված վարկանիշը. ո՞ր հորիզոնականում է ՀայաստանըԱպրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանՄի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ Ալեքսանյան«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Պուտինն ընդգծել է Թրամփի դերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում31 անձ է ձերբակալվել, կանխվել է միջադեպը․ ՆԳՆ-ն՝ Չարենցավանի դատարանի նիստի ծեծկռտուքի մասինՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ Վարդևանյան
Ամենադիտված