Սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա Եթե չեք կարող պաշտպանել 18-ամյա աշակերտին եկեղեցում, ապա ի՞նչ եք պաշտպանում․ Աշոտյանը՝ ԵՄ-ին Մոլդովայի խորհրդարանը հավանություն է տվել ԱՊՀ հիմնարար պայմանագրերից դուրս գալուն Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր»-ում Հայտնի է, թե Փաշինյանն ինչպես է տնօրինելու «Զայեդ» մրցանակի 500 հազար դոլարը Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում․ Կալլաս Աստղագուշակ․ Որ նշաններին է սպասվում կյանք փոխող Երկար ժամանակով ջուր չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի տղաների հավաքականը կմասնակցի մարմնամարզության աշխարհի գավաթի չորորդ փուլին


Ռազմական զորավարժություններ Նախիջեւանում. լարվածության աճ, թե՞ ռազմաքաղաքական մանյովրներ

Հասարակություն

Հարավային Կովկասում ընթանում են թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժույթյուններ, որոնց նախորդել էին ռուս-հայկական ավելի փոքր ծավալի զորավարժություններ: «Ամերիկայի ձայնը» ներկայացնում էվերլուծաբանների անդրադարձը խնդրին:

Ադրբեջանում մեկնարկեցին թուրք-ադրբեջանական միասնական զորավարժությունները, որոնք ներառել են նաեւ ՀՀ սահմանակից Նախիջեւանը, ուր նախօրեին ժամանեց թուրքական զորամիավորումը: Դրանք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո:

Հայաստանի արձագանքը չուշացավ: Երեւանը մեղադրեց Բաքվին իրավիճակի լիցքաթափումն ու խաղաղ գործընթացի վերսկսումը խոչընդոտելու մեջ: ՀՀ նաեւ կասեցրեց Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի ու Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի տեսուչների այցեըը ՀՀ՝ հայտարարելով, որ Թուրքիան այս օրերին հանդես է գալիս Հայաստանի դեմ աննախադեպ սպառնալիքներով եւ սատարում Ադրբեջանի գործողություններին: ՀՀ սահմանների մոտ լայնածավալ զորավարժություններն, ըստ Երեւանի, դրա վառ դրսեւորումն է:

Իր հերթին Ադրբեջանի ԱԳՆ հայտարարեց, որ համատեղ զորավարժությունները իրականացվում են երկրների միջեւ ռազմական համագործակցության համաձայնագրի եւ տարեկան ծրագրի հիման վրա: Դրանք խթանում են Բաքվի եւ Անկարայի միջեւ համակարգվածությունն ու փորձի փոխանակումը՝ ամրապնդելով տարածաշրջանային խաղաղությունը եւ անվտանգությունը, նշում է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը:

Քաղաքագետ Էմիլ Սանամյանը հիշեցնում է, որ միասնական թուրք-ադրբեջանական զորավարժություններն անցկացվել են նախկինում կանոնավոր կերպով: Ըստ քաղաքագետի, սակայն, այս զորավարժություններն ունեն հստակ ուղերձ.

«Սա Թուրքիայի ուղերձն է, որ եթե Հայաստանն առավելության հասնի Ադրբեջանի հանդեպ բախման ժամանակ, ապա Թուրքիան կներքաշվի ու կկանխի Ադրբեջանի պարտությունը»,- ընդծում է Սանամյանը:

Այս զարգացումներին ամենայն հավանականությամբ ուշադրությամբ հետեւում են նաեւ Մոսկվայում՝ հաշվի առնելով տարածաշրջանում ՌԴ-ի ռազմաքաղաքական շահերն ու հայ-թուրքական սահմանին ռուսական զորքերի տեղակայումը: Սանամյանը պնդում է՝ զորավարժություններից առաջ Թուրքիայի նախագահի զանգը ՌԴ-ի իր գործընկերոջը հետապնդում էր ռուսական կողմի անհանգստությունները փարատելու նպատակ, քանի որ թուրքական զորքերը հատելու էին Ադրբեջանի սահմանը:

«Կարծում եմ Էրդողանը ցանկանում էր ինքը տեղեկացնել ՌԴ նախագահին թուրքական զորքերի տեղաշարժի մասին՝ հստակություն մցնելով ռուսական կողմում, որ սա զորավարժությունների մաս է, այլ ոչ թե ռազմական գործողություն»,- ասում է Սանամյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին հայտնի դարձավ նաեւ ռուս-հայկական հակաօդային ուժերի համատեղ զորավարժությունների մասին, իսկ դրանից առաջ ՌԴ նախագահ Պուտինը կարգադրել էր անսպասելի բանակային ստուգումներ անցկացնել Հարավային եւ Արեւմտյան ռազմական շրջաններում: Ռուսական կողմը պնդում է՝ ստուգումներն անցկացվում են բանակի պատրաստության մակարդակի գնահատման համար:

Քաղաքագետ-վերլուծաբան Ֆիլիպ Գամաղելյանը համամիտ է՝ զորավարժություններն ուղերձ էին: Տարածաշրջանային այս զարգացումները վերլուծաբանի կարծիքով չափազանց վտանգավոր են թե Հայաստանի ու թե Ադրբեջանի համար: Հետեւանքները կարող են լինել չափազանց ծանր, ներառյալ ինքնիշխանության կամ դրա մի մասի կորուստը, ասում է վերլուծաբանը: Այդ վտանգը, ըստ Գամաղելյանի, վերջին տասնամյակներում առկա է ողջ հետխորհդային տարածքում, հատկապես հակամարտություններ ունեցող երկրներում:

՛՛Կարծում եմ դա շատ վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի, այլ առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի համար: Եթե սկսվեց լայնածավալ պատերազմ, որը կներառի նաեւ հարեւան տերությունները, հավանականություն կա ոչ միայն տարածքի, այլեւ ինքնիշխանության կորստի՛՛,- ասում է Գամաղելյանը:

Իր հերթին ամերիկացի նախկին դիվանագետ Ռիչարդ Հոգլանդը թուրք-ադրբեջանական եւ հայ-ռուսական զորավարժությունները եւս վտանգավոր է որակում: Դրանք վկայում են փոխզիջման տրամադրությունների բացակայության մասին, ասում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Հոգլանդը:

«Նրանք պետք է չափազանց զգույշ լինեն եւ չհատեն այն սահմանը, որից հետո իրավիճակը կդառնա պայթունավտանգ»,- գտնում է դեսպան Հոգլանդը:

Հաշվի առնելով, որ այս զորավարժույուներին նախորդել էր հայ-ադրբեջանական սահմանային բախումը՝ դեսպանը նման արձագանքը որակում է սովորական միջազգային ասպարեզում, որը հաճախ է հանդիպում նաեւ այլ տարածաշրջաններում:

Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա Հայաստանյան արդարադատության իրական դեմքը Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները Եթե չեք կարող պաշտպանել 18-ամյա աշակերտին եկեղեցում, ապա ի՞նչ եք պաշտպանում․ Աշոտյանը՝ ԵՄ-ին Մոլդովայի խորհրդարանը հավանություն է տվել ԱՊՀ հիմնարար պայմանագրերից դուրս գալուն IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինՍերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր»-ում MPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղությունՀայտնի է, թե Փաշինյանն ինչպես է տնօրինելու «Զայեդ» մրցանակի 500 հազար դոլարը Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում․ Կալլաս ԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ ԶաքարյանԱյս իշխանությունների բերած «խաղաղության» համար ստիպված ենք լինելու վճարել․ Մենուա ՍողոմոնյանԱստղագուշակ․ Որ նշաններին է սպասվում կյանք փոխողԶՊՄԿ-ն այս տարի ևս միանալու է CaseKey ուսանողական մրցույթինԱյսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցըՄի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե ՀովհաննիսյանԵրկար ժամանակով ջուր չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի տղաների հավաքականը կմասնակցի մարմնամարզության աշխարհի գավաթի չորորդ փուլին Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է «Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ» «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ» Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ» Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ» Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ» Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ» Վաղ մեկնարկած ընտրարշավ և ձևավորվող դաշինքներ. քաղաքական դաշտը մտել է ակտիվ փուլ Խավիեր Սավիոլան կանխատեսել է ԱԱ-2026-ի եզրափակչի մասնակիցներին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 2-ի համար Քաջարանց գյուղում տնակ է այրվել․ տուժածներ չկան Ապրիլի 2-ին, 3-ին, 6-ին, 7-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱրտակարգ դեպք ԵրևանումՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների թարմացված վարկանիշը. ո՞ր հորիզոնականում է ՀայաստանըԱպրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանՄի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ Ալեքսանյան«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Պուտինն ընդգծել է Թրամփի դերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում31 անձ է ձերբակալվել, կանխվել է միջադեպը․ ՆԳՆ-ն՝ Չարենցավանի դատարանի նիստի ծեծկռտուքի մասինՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ Վարդևանյան
Ամենադիտված