Գեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿ Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու ԱՄՆ-ի մտադրության մասին Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներին Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար Էջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարան Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է

Տնտե­սու­թյան հետ կապ­ված իշ­խա­նու­թյուն­նե­րի պատ­կե­րա­ցու­մը որոշ փոքր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րից այն կողմ չի անց­նում

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակը։ Առողջապահական ծանրաբեռնվածությունից զատ, գրեթե բոլոր երկրների համար լուրջ գլխացավանք է դարձել տնտեսական ճգնաժամը, որի հետևանքները կարող են առավել երկարատև և ծանր լինել։ 

Ուստի տնտեսական հարցերը առկա իրավիճակում երկրների կառավարությունների ուշադրության կենտրոնում են, և այնպիսի նախաձեռնություններ են իրականացվում, որոնք թույլ կտան դուրս գալ վերականգնման փուլ։ 

Իսկ տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ է հաշվարկել, թե այդ ուղղությամբ ինչ քայլերի հաջորդականությամբ է անհրաժեշտ առաջ գնալ և ինչ ֆինանսական ներարկումներ պետք է արվեն այն ճյուղերում, որոնք ամենից շատ են տուժել։

 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր իշխանությունները փորձում են հանրության մոտ արդեն լավատեսական մոտեցումներ ձևավորել, թե այժմ հիմքեր կան պնդելու, որ մեր երկիրը ոչ միայն մտել է կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլև աշնանը երկրորդ կանխատեսվող ալիքի նկատմամբ կարող է ունենալ ավելի լավ դիմակայունություն։ Սակայն տնտեսության հետ կապված նման կանխատեսումներ անելը դեռ վաղ է. ամեն օր վարակակիրների թիվը հարյուրներով ավելանում է, իսկ տնտեսությունը հայտնվել է խորը ճահճի մեջ։ 

Արտակարգ դրության և խիստ սահմանափակումների պայմաններում մարտ-ապրիլ ամիսներին տնտեսական անկումը շեշտակի է եղել, և բնական է, որ խիստ սահմանափակումների վերացումից հետո մայիս-հունիս ամիսներին այդ անկումը պետք է համեմատաբար դանդաղեր, բայց սա դեռևս չի նշանակում, թե արդեն տնտեսական վերականգնման փուլ ենք դուրս գալիս։

Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ, նվազել է 4,7 %-ով։ 

Շինարարության ոլորտում կիսամյակի կտրվածքով անկումը կազմել է 23,4 %, առևտրաշրջանառության ոլորտում ՝ 11,1 %, ծառայությունների ոլոտում՝ 6,4 %։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ միայն չնչին աճ է գրանցվել արդյունաբերական արտադրանքի և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների առումով, համապատասխանաբար՝ 1,5 և 1,7 %-ով։

Ճգնաժամն աննախադեպ ծանր հետևանքներ է ունեցել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի, հատկապես տուրիստական ընկերությունների, հյուրանոցների, հյուրատների և մի շարք այլ կազմակերպությունների վրա։ 

Համաճարակային պայմաններում ոլորտում ներկայացված ընկերությունների 37,5 %-ը ստիպված է եղել գնալ կրճատումների։ Իսկ աշխատակիցների կրճատումներ չկատարած ընկերությունների միայն 25%-ն է պահպանել նախաճգնաժամային աշխատավարձի չափը։

Զբոսաշրջության ոլորտը դեռ երկար ժամանակ կլինի տնտեսապես ճնշված վիճակում։ Եվ որպեսզի ոլորտի դերակատարներն ուղղակի չսնանկանան ու դուրս չմղվեն, ապա պետք է պետությունը նրանց օգնության ձեռք մեկնի, ինչու չէ՝ նաև տարբեր մեխանիզմներով ձեռնամուխ լինի ներգնա տուրիզմի ակտիվացմանը։

 Իսկ ընդհանուր առմամբ ճգնաժամը հաղթահարելու համար դուռ կարող է բացել արտադրության և արտահանման խթանումը, բայց վերջին շրջանի զարգացումները ցույց տվեցին, որ հայ արտահանողների իրավունքներն արտասահմանում, անգամ ԵԱՏՄ տարածքում այնքան էլ պաշտպանված չեն։ 

Հայ-ադրբեջանական սահմանային բախումների ֆոնին Ռուսաստանում գործող ադրբեջանական առևտրական ընկերություններն ուղղակի հրաժարվեցին ընդունել հայկական գյուղատնտեսական արտադրանքը, մասնավորապես ծիրանի խմբաքանակը։ Եվ քանի որ իշխանություններն ի զորու չեղան արագ արձագանքել ու պաշտպանել հայ արտահանողների իրավունքները, խնդրին այլընտրանքային լուծում տրվեց տեղի հայ գործարարների միջամտության արդյունքում։

 Այս միջադեպը ցույց տվեց, որ անհրաժեշտ է ակտիվ քայլեր ձեռնարկել սփյուռքի ներուժը և ունեցած կապերը Հայաստանի շահերին ծառայեցնելու, մասնավորապես տնտեսությունը զարգացնելու, արտահանումը խրախուսելու և արտերկրից ներդրումներ բերելու հարցում։ Բայց, ցավոք սրտի, տնտեսության հետ կապված իշխանությունների պատկերացումը որոշ փոքր նախաձեռնություններից այնկողմ չի անցնում։ 

Մի քանի ճանապարհի ասֆալտապատումն ու դպրոց-մանկապարտեզների վերանորոգումը դեռևս չի նշանակում, թե այսպիսի նախաձեռնություններով բոլոր անհրաժեշտ հիմքերը ստեղծում են ճգնաժամի ողնաշարը կոտրելու համար։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Գեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿԹրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու ԱՄՆ-ի մտադրության մասինՄեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանՀայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներինՍթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էՆպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարարԷջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են ՌուսաստանՀայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էՆիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովինԱյն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան ԱբրահամյանՆյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասինԲելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերինԱրագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էՔանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»
Ամենադիտված