Աբովյանում Պալաչի կողմնակիցներին սպառնում են ազատել աշխատանքից
HeaderԱյսօր կայքերից մեկը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանի (Պալաչ) եղբորը և ընկերներին բերման են ենթարկել ոստիկանություն:
Ինչպես երևում է, Աբովյանի քաղաքապետի ընտրությունները լարված փուլ են թևակոխում: Քիչ առաջ Orer.am-ին հայտնի դարձավ, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Պալաչի թեկնածությունը պաշտպանող Ժորա Բարսեղյանի դստերը՝ Աբովյանի գրադարանի տնօրեն Սոսե Բարսեղյանին, ով նոր է ծննդաբերել և գտնվում է ծննդաբերական բաժանմունքում, փորձում են ազատել աշխատանքից:
Ահա այսպիսի ջանասիրությամբ նախկին երդվյալ ընդդիմադիր Գագիկ Ծառուկյանը կրկին լծվեց հանրապետականներին բնորոշ խունտայական ճնշումների տարածմանը: