Չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն այս պահին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մոտից շարժվում են դեպի ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ բերման են ենթարկվել ակցիայի 2 մասնակից:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նստացույցից հետո կարմիրբերետավորները բաժին են բերման ենթարկել չընդունված դիմորդի ծնող Մասիս Բաբալյանին եւ ակցիայի մասնակից Հովհաննես Հարությունյանին:
«Հաղթելու ենք» կոչերով դիմորդներն ու նրանց ծնողները 1 րոպե կանգնեցին Կառավարության շենքի դիմաց եւ ծափահարեցին. «Կառավարությունը պետք է լսի մեր ձայնը»: