Լարված իրավիճակ՝ ԿԳՄՍՆ դիմաց. Արայիկ Հարությունյանը չի պատրաստվում հանդիպել դիմորդներին
ՀասարակությունԲուհեր չընդունված դիմորդները և նրանց ծնողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց: Նրանք հանդիպում են պահանջում Արայիկ Հարությունյանի հետ:
Ոստիկանները թույլ չեն տալիս բուհ չընդունված դիմորդներին եւ նրանց ծնողներին մոտենալ ԿԳՄՍՆ շենքին: Վերջիններս ցանկանում են ներս մտնել, որպեսզի հանդիպեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:
Ոստիկանների պատը ճեղքելով՝ դիմորդները մոտեցան շենքին՝ մենք ուզում ենք սովորել կարգախոսով: Ոստիկաները հորդորեցին ակցիայի մասնակիցներին պահպանել սոցիալական հեռավորություն:
Դիմորդների շահերի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը նշեց, որ իրենք դիմելու են Վարչական դատարան:
Արայիկ Հարությունյանն ասաց, որ չի պատրաստվում հանդիպել դիմորդներին, ծնողների ներկայացուցիչ Մասիս Բաբալյանն էլ իր հերթին նշեց, որ 1 ժամ կսպասեն, եթե հանդիպումը չկայանա, ուրիշ քայլեր կձեռնարկեն՝ չմանրամասնելով՝ խոսքն ինչի մասին է:
Մանրամասները՝ տեսանյութում: