ՌԴ-ում ոստիկանությունը դատարանին խնդրել է ձերբակալել ազգամիջյան բախումների մասնակից երեք ադրբեջանցիներին
ՀասարակությունՈստիկանությունը խնդրում է ձերբակալել Մոսկվայի հարավ-արեւելքում տեղի ունեցած ազգամիջյան զանգվածային ծեծկռտուքի երեք մասնակիցներին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են մայրաքաղաքի Կուզմինսկու դատարանում:
«Դատարանը ստացել է ՌԴ ՔՕ 213 հոդվածի 2-րդ մասով (Խուլիգանություն) կասկածվող Համիդովի, Վալիեւի եւ Զավիդովի նկատմամբ որպես խափանման միջոց ձերբակալումն ընտրելու մասին հետաքննության միջնորդությունները»,- նշել են դատարանում: Շուտով կսկսվի միջնորդությունների քննությունը։
Բոլոր երեքն էլ ադրբեջանցի են, ովքեր մասնակցել են ՀՀ քաղաքացիների հետ բախմանը Մարյինոյի շրջանում:
Հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայի Մերյինո թաղամասում մի շարք կոնֆլիկտային իրավիճակներ էին տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիների միջեւ, որոնցից մեկը վերաճել էր ծեծկռտուքի: Տուժել է մեկ մարդ: Ոստիկանությունը խուլիգանության եւ կողոպուտի մասին գործ է բացել։ Ձերբակալվել է ընդհանուր 34 մարդ: