Թևաթափ եղա, մեջքս կոտրվեց. դժբախտություն՝ դերասան Նիկոլայ Եղիազարյանի ընտանիքում
LifeԴերասան Նիկոլայ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում հոր հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է արել.
«Դատարկություն։ Կորստի ցավ, մրմուռ` էս բառի ամենախորը իմաստով։ Այլեւս չտեսնելու կարոտ ու անզորություն էդ մտքից։ Թեւաթափ եղա, ՊԱ'Պ։ Մեջքս կոտրվեց, տանիքս փլվեց, քամին տունս լցվեց։ Թվում է` ձեն տամ, կգաս, թվում է` հեռու չես, ուր է ներս կմտնես։ Իմ աչքի լույս, իմ թիկունք, իմ ազգանուն, իմ արյուն ու երակ, իմ ջիգյար ՀԵՐ։ Առանց քեզ էս ի՜նչ սառն ա...»:
Ավելին՝ այստեղ