ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համար Ֆրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր 10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում


Սահմանապահ գյուղերում կհատակագծվեն նոր ճարտարապետական ոճով թաղամասեր. Փաշինյանը մանրամասներ հայտնեց փակ նիստից

Հասարակություն

Կառավարության նախորդ նիստի դռնփակ հատվածում մենք քննարկում ունեցանք եւ առանց մանրամասնելու բովանդակությունը ասեմ, որ եկանք այն եզրակացության, որ մենք սահմանապահ գյուղերում վարվող քաղաքականության հայեցակարգային փոփոխություն պետք է իրականացնենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ փոփոխությունը հետեւյալն է. կարող էր տպավորություն ստեղծվել, որ կա կոնտեքստ, որ այդ գյուղերը միեւնույն է, գտնվում են գնդակոծման ուղիղ նշանառության տակ հետեւաբար, այնտեղ տեղի ունեցող վերականգնման աշխատանքները արվում են մի փոքր այս տրամաբանությամբ:

Մենք պետք է տրամաբանությունը փոխենք: Սահմանապահ գյուղերը պետք է ոչ թե եւ ոչ միայն ուղղակի վերականգնվեն, այլ մենք պետք է ունենանք այդ  բնակավայրերի զարգացման կոնկրետ քաղաքականություն, ռազմավարություն: Մենք պետք է արձանագրենք, որ սահմանապահ գյուղերում Հայաստանը ոչ թե ավարտվում է, այլ այդ գյուղերից Հայաստանը սկսվում է: Ինչպես ընդունված է ասել, որ սահմանային անցակետերից է սկսվում երկրի մասին առաջին տպավորությունը, նույն տրամաբանությունը պետք է իրականացնենք սահմանապահ գյուղերում: Մեր երկրի մարտունակության, մրցունակության ամենակարեւոր ցուցիչը պետք է լինի սահմանապահ գյուղերում իրականացվող քաղաքականությունը»,-ասաց վարչապետը:

Նա նկատեց, որ դա 1-2 օրում տեղի չի ունենա, երկարատեւ ժամանակ պահանջող գործընթաց է, բայց սահմանապահ գյուղերի բնակիչները այս ոգին, այս տրամադրությունը, գործելակերպը պետք է զգան եւ դա պետք է սկսվի օր առաջ: «Մենք դրա վերաբերյալ արդեն մի քանի քննարկումներ ունեցել ենք: Իմ խորհրդականն է արդեն 10 օր գտնվում այնտեղ: Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանն է մեկնել տեղում իրավիճակին ծանոթանալու: Մարդը այդ գյուղերում ոչ միայն պետք է ապրի, այլեւ ունենա զբաղմունք, եկամտի աղբյուր, ունենա աշխատանքով բարեկեցություն կառուցելու հնարավորություն»,-ասաց Փաշինյանը:

Արմեն Ղուլարյանն իր հերթին նշեց, որ այս պահին այդ գյուղերում արդեն 7 տան վերականգնման աշխատանքներն ընթանում են: Նրա խոսքով, օրինակ Չինարիում կա մի տուն, որտեղ ապրում է 10 հոգանոց ընտանիք՝ 5 երեխաներով, եւ նախընտրելի է, որ նոր տուն կառուցվի տան հողամասի տարածքում: աշխատանքները այդտեղ կկարողանան սկսել արդեն օգոստոսի 10-ից:

«Մենք առաջարկել ենք համայնքի ղեկավարին, որ նախաձեռնի եւ սկսի հողահատկացման աշխատանքները, որտեղ մենք պետք է հատակագծենք նոր ազգային ճարտարապետական ոճով թաղամասեր, եւ քննարկենք, թե որ կարիքավոր խմբերին դրանք կհատկացնենք»,-ասաց նա:

Փաշինյանն էլ հավելեց, որ խոսքը այն տների մասին է, որոնք հրետակծության արդյունքում ավերվել են եւ հնարավոր չէ դրանք վերականգնել. «Պետությունն իր միջոցներով դրանք պետք է վերականգնի: Ըն որում նկատի չունենք սովորական վերականգնում, այլ սեփականատիրոջ համաձայնությամբ այդ տարածքն ամբողջությամբ մաքրվի, ձեւավորվի բոլորովին այլ միջավայր, նոր ճարտարապետությամբ, ցանկապատով, այգում եւս որոշակի աշխատանքներ կիրականացնենք»:

Նա հավելեց, որ լրիվ ավերված երեք տներից միայն մեկում էին մարդիկ ապրում. «Մյուս երկուսի դեպքում կփոխհատուցենք սեփականատերերին»:

Հարևանուհուն uպառնալու, hայhոյելու պատճառով ոստիկանը hարվածներ է հասցրել Վ.Գ.-ինՄինսկը դիվանագիտական նոտա է ուղարկել ԿիևինՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթՊարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվեն միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Սերգեյ Լեբեդև Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Ռուբիոյի կողմից Անքորիջում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնության առկայությունը ժխտելը այնքան էլ տեղին չէ. Լավրով Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ Ով ում դեմ կխաղա փլեյ-օֆֆում. ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչի նախնական զույգերը Կանադայում հրշեջ ծառայության ինքնաթիռ է կnրծանվել. կան զnhեր ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, աստիճանաբար նույնքան կբարձրանա Շիրակում «Mitsubishi»-ն ընկել է ձորակը, մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԿանադայում կործանվել է հրշեջներ տեղափոխող ինքնաթիռ. CBC Բժշկական կենտրոնի սառնարանում 5 մարդկային գլnւխ է հայտնաբերվել․ ՌԴ Նորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Իսրայելը «ցանկանում է» պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղաuպանությունը «Ազոտ» քիմիական գործարանը՝ ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները (թարմացվող) Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել
Ամենադիտված